Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրք մտավորականները պահանջում են դասագրքերում ներառել Ցեղասպանության թեման

Հոկտեմբեր 02,2015 13:12

Թուրքիայի մի խումբ արվեստագետներ եւ մտավորականներ ստորագրահավաք են սկսել, որի նպատակն է՝ թուրքական կառավարությունից պահանջել դադարեցնել այն դպրոցական դասագրքերի կիրառումը, որոնցում ատելություն է սերմանվում հայերի եւ Հայաստանի հանդեպ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, որը Երեւանում ելույթ է ունենալու «Կոմիտաս» փառատոնի ընթացքում:

Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքի հայ եւ թուրք նախաձեռնողները պահանջում են դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանության պատմությունը: «Այժմյան դասագրքերը պետք է ոչնչացվեն: Դրանցում հային դավաճան եւ թուրք ազգի թշնամի են ներկայացնում, ատելություն են սերմանում երեխաներին»,-ասաց Շտեհնը:

Երգչուհին նաեւ պատմեց, որ դեռեւս 1984թ-ին, երբ վերադարձել է Թուրքիա ուսանելու՝ մասնակցել է «Ազգային անվտանգություն» խորագրով դասընթացի. «Ուսուցիչը թուրքական բանակի զինվորական էր: Ասում էր, որ մենք ունենք երկու թշնամի ներքին եւ արտաքին, եւ իբրեւ թշնամի մատնացույց էր անում Թուրքիաի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին»: Շտեհնը դիմում է գրել ուսումնական հաստատության տնօրենին եւ հրաժարվել մասնակցել այդ դասընթացին: «Ինձ «ալմաջի»՝ գերմանացի անվանեցին»,-հիշեց երգչուհին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031