Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն արվել է ընդհանուր մոտեցման համատեքստում

Հոկտեմբեր 02,2015 13:10

«Ես կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ բանակցային գործընթացի նպատակը Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելն է: Եթե Հայաստանի նախագահն իր հայտարարությամբ նախանշում է Ղարաբաղի կարգավիճակը, նա փաստացի հայտարարում է, որ չկա բանակցելու անհրաժեշտություն»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին  և ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանն ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Նա, մասնավորապես անդրադառնում էր օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հետեւյալ հայտարարությանը. « Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն էլ կարծում է, որ այս հայտարարությունն արվել է ընդհանուր մոտեցման համատեքստում. «Եթե կա զսպման քաղաքականություն, հայտարարվում է, թե ով է այն վարելու: Հենց այդ մասին էլ խոսվել»,- նշեց նա եւ հավելեց, որ չի կարծում, թե սա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նախանշում է:

Քննարկմանը տեսազանգով միացած Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը նույնպես կարծիք հայտնեց, որ վերոնշյալ հայտարարությունն այսօր ընթացող քաղաքական պայքարի մաս է կազմում. «Ես չեմ համարում, որ դա Ղարաբաղի նոր կարգավիճակի մասին հայտարարություն է: Տարբեր տարիների տարբեր դիրքորոշումներ են եղել: Դա սովետական Հայաստանի դիրքորոշումն էր, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս էր: Դիրքորոշումները փոխվում են»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031