Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրթության նախարար. «Վարսահարդարը ԲՈՒՀ ավարտածից շատ է վաստակում»

Հոկտեմբեր 02,2015 13:08

«2017թ. հունվարի մեկից Հայաստանում կրթական ցենզը բարձրացվելու է 3 տարով: Լինելու է 12-ամյա պարտադիր կրթություն, ընդ որում, վերջին երեք տարիները երեխաները կարող են սովորել ուսումնարաններում: Անվճար սովորելու հնարավորությունը լինելու է 90-95 տոկոս»,-այսօր մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխումներին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողներին ասաց Կրթության եւ գիտության նախարարը: Արմեն Աշոտյանը նշեց, որ 95 տոկոսից ավելի անվճար տեղեր հնարավոր չէ ստեղծել, քանի որ աշխատաշուկայում կան պահանջված եւ պակաս պահանջված մասնագիտություններ. «Ամենատիպիկ օրինակը բուժքույրական գործն է: Դիմորդների հետաքրքրությունը մեծ է, բայց տարեկան 600 պետպատվերով տեղ ենք հատկացնում: Բոլորի համար հատկացնել մտադիր չենք, որովհետեւ այդ դիմորդները աշխատաշուկայի գերհագեցվածության պատճառով անիմաստ են սովորելու»:

Դիմելով լրագրողներին՝ Արմեն Աշոտյանը որպես օրինակ ասաց. «Վարսահարդարվում եք, գնում եք տարբեր տեսակի պրոցեդուրաների, վերջերս՝ տղաները նույնպես… Վստահեցնում եմ, որ Ձեր վարսահարդարները ստանում են բավականաչափ գումար՝ ավելի շատ, քան բարձրագույն կրթություն ստացած որոշ մասնագիտությունների տեր մարդիկ»:

Կրթական գերատեսչության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ պետպատվերով տեղերը բաշխվելու են այնպես, որ խթանեն դիմորդների հետաքրքրությունն այն մասնագիտությունների հանդեպ, որոնք ստանալուց հետո կարող են աշխատել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    “վարսահարդարները ստանում են բավականաչափ գումար՝ ավելի շատ, քան բարձրագույն կրթություն ստացած որոշ մասնագիտությունների տեր մարդիկ”.
    Այդպես էլ պետք է լինի․

    Պ-ն նախարար,
    անշուշտ լավ գիտեք “պահանջարկ – առաջարկի օրենքը”․ Լավ վարսահարդարը արտադրանք ե տալիս, ստեխցագօրցում ե , տքնում է, վօտքերը կօտօրվում են ,թիակները ցավում են , մինչեվ արդյունքի՛է հասնում․
    ինչ ՞ արդյունք ե տալու, վօրտեխ է աշխատելու 2015 թվ․ ՀԱՊՀ (Պոլիտեխ)
    Էներգետիկա անվճար 22.25 վճարովի 15.50 մի կերպ ընդունվաց ,նուն կերպ ավարտաց վայ մասնագետը՞, վօր լա՝վ էլ վարզատրվի․ Հայաստանո՞ւմ , դրսում՞․․․

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031