Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թոմաս դե Վալ. «Երեւանում եւ Բաքվում իշխանությունը պահպանելու համար կարող է խաղարկվել Ղարաբաղի քարտը»

Հոկտեմբեր 02,2015 13:06

«Մեդիա կենտրոնում» «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին  և ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանը Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակությունը կարճաժամկետ պատերազմ կլինի, որն անհրաժեշտ է խաղաղապահներ տեղակայելու համար:

Aghasi-Enokyan-2

«Սա մի հնարավոր շարունակություն է: Երկրորդ հնարավոր շարունակությունն այն է, որ Մինսկի խմբի ջանքերը, համենայն դեպս, կհանգստացնեն Ադրբեջանին եւ նա չի համարձակվի հետագա սրացման տանել»,- ասաց Աղասի Ենոքոյանը:

Manvel-Sargsyan

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը նշեց, որ կարեւոր նշանակություն ունի միջազգային գործընթացների ընդհանուր զարգացումը. «Հակամարտությունները, ընդհանուր առմամբ, տեղավորվում եմ այդ գործընթացների մեջ: Օրինակ` Հայաստանը զսպման քաղաքականություն չի ունեցել, բայց վերջին մի տարում սկսել է, որը սկսում է ստանալ պատժիչ գործողություններ անվանումը: Դա շատ լուրջ գործընթաց է, որը նույնպես ազդում է հակամարտության վրա»:

Ըստ Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալի՝ իրավիճակն անկանխատեսելի է. «Փաստացի շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին մի շատ լուրջ միջադեպ ամեն ինչ փոխում է: Քաղաքական համատեքստը նույնպես անհասկանալի է: Ես վախենում եմ, որ տարածաշրջանի քաղաքական համատեքստը վատանում է: Սերժ Սարգսյանի ղեկավարման երկրորդ շրջանը վերջանում է, իսկ Ադրբեջանում նավթի գների անկման պատճառով վիճակը նույնպես անկանխատեսելի է դառնում: Եվ Երեւանում, եւ Բաքվում համար մեկ նպատակը իշխանություն պահելն է: Եվ կա վտանգ, որ երկուսի մոտ էլ կա հետաքրքրություն խաղարկել Ղարաբաղի քարտը, որպեսզի պահպանի իշխանությունը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031