Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի առաջարկը՝ լրագրողներին. «Հավաքվեք, մտածեք, դուք պիտի բիզնեսով զբաղվեք»

Հոկտեմբեր 02,2015 13:02

«Վերահսկողության մեխանիզմներն այնպիսին են, որ որեւէ մեկը չի կարող անհեթեթ կերպով ձախողել իրավիճակը, ով ձախողեց՝ նա կտուժի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսպես մեկնաբանեց ՀԷՑ-ը «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին վաճառելուն:

Դիտարկմանը, որ Հայաստանի բոլոր ռազմավարական կառույցները այսպես վաճառվում են, ոչինչ տակը չի մնում ի վերջո՝ Գալուստ Սահակյանը դեղատոմս առաջարկեց. «Դրա համար դուք հավաքվեք, մտածեք, դուք պիտի բիզնեսով զբաղվեք: Ովքեր փող ունեն, նրանք են բիզնեսով զբաղվում: Եվ պիտի ողջունել նրանց, ովքեր այս պայմաններում Հայաստանում ներդրումներ են անում»:

Դիտարկմանը, որ իշխանական բուրգը չի թողնում, որովհետեւ ամեն մեկն իր համար է բիզնես անում եւ թույլ չի տալիս փոքր ու միջին բիզնեսին շնչել՝ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Իշխանական բուրգը թողնում է, որ ինչ ասեք, ում ուզեք, պրովոկացիա անեք, չգիտեմ ինչեր անեք՝ հանկարծ էդ մի պահը չի՞ թողնում»:

Հարցին՝ Սամվել Կարապետյանի հայրենասիրությունն այստեղ ո՞րն է, երբ փաստացի սակագինը չի փոխվել՝ նա պատասխանեց. «Կառավարման մեխանիզմները կնորացվեն, կթարմացվեն, կորուստները այնքան չեն լինի, ինչքան այսպես է: Իսկ սակագինը դա ապրանք է: Ես չեմ կարծում ձեզանից յուրաքանչյուրին որ այսօր տալիս են 200 դոլար, վաղը 50 դոլար տան, դուք կգաք կաշխատեք: Նույնն էլ գազն է: Գազը մեր գազը չի, մեր գետնի տակից դուրս չի գալիս, դա գնվում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031