Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան (Լուլու). «Երբ ծերանամ, ես ինքս իմ ոտքով գնալու եմ ծերանոց» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 02,2015 12:59

Այսօր, երբ Նանուլի Կարախանյանին, որն արդեն քանի տարի է՝ ապրում է Նորքի տարեցների տուն-ինտերնատում  «Ելակետ» ակումբում լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչ ցանկություն ունի, ասաց` չէի ցանկանա, որ որեւէ մեկը մնար ծերանոցում:

Elaket

Չնայած, որ տարեցների կացարանում տիկին Նանուլիին շատ լավ են վերաբերվում, ժամանակը հասակակիցների շրջապատում հետաքրքիր է անցնում, ամեն օր տաք ճաշ է ուտում եւ գլխին էլ տանիք ունի, սակայն, ինչպես նա է ասում`տուն-ինտերնատի բնակիչները տխուր են եւ սրտնեղած: Տիկին Նանուլը տունը կորցնելու հետեւանքով է հայտնվել այստեղ: Նա զավակներ չունի, ի տարբերություն տուն-ինտերնատի շատ բնակիչների, որոնց աչքը երեխաներին սպասելով ջուր է կտրում: Եվ մխիթարվում է նրանով, որ իր միայնակությունն է պատճառը, որ նա այսօր տարեցների տանն է ապրում:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը կոչ արեց չծայրահեղացնել ծերանոցներում ապրելու փաստը եւ ասաց, որ ինքը ծերանալուն պես իր ոտքով տուն-ինտերնատ է գնալու, քանի որ իր կարծիքով՝ այնտեղ ավելի հետաքրքիր ժամանակ կանցկացնի իր հասակակիցների հետ:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել հայերի մեջ, որ ավելի շատ ծերեր են խնամվում տուն-ինտերնատներում, ասուլիսի մասնակից հոգեբան Իրինա Ծատուրյանը պատասխանեց, որ այժմ մեր մեծահասակները, մի տեսակ «դժբախտաբար դարձել են ավելորդ մարդիկ» եւ սոցիալական խնդիրներն են հիմնականում պատճառը. «Սոցիալական վիճակները նպաստում են բարոյազրկմանը եւ ոչ բոլոր մարդիկ են, որ ոգեղեն են: Ամեն մեկը չէ, որ 70 հազար դրամը կկիսի իր մերձավորների հետ, բոլոր մարդիկ չէ, որ բարոյական են: Բայց նրանց էլ մեղադրելու չէ»:

Չորս տարի է այս տուն-ինտերնատի բնակիչներից է նաեւ 102-ամյա Անուշավան Եղիազարյանը: Նա իր երկարակեցության գաղտնիքը բացատրում է երիտասարդ ժամանակ «լավ ուխաժոր» լինելով, չծխելով ու բիլիարդ խաղալով: Նրա զավակներից մեկն այժմ Մոսկվայում է բնակվում:

Ինչ վերաբերում է երիտասարդների վերաբերմունքին՝ տարեց մարդկանց նկատմամբ, ապա Լուսինե Բադալյանն ասաց, որ խորհրդային տարիների համեմատությամբ, շատ բան է փոխվել եւ, եթե իր ժամանակներում երեխաները դաստիարակվում էին գրքերով, սովետական ֆիլմերով ու դպրոցային դասագրքերով, որտեղ դաստիարակության հիմքում տարեցներին օգնել, աջակցել, նրանց համար հոգ տանել ու խնամելն է, ապա, այսօր Լուսինե Բադալյանի խոսքերով. «Որ տեսնում եմ, թե ինչպես են տրանսպորտում երեխաները կամ ջահելները փռված խաղ խաղում եւ անգամ չեն էլ նկատում ոտքի վրա մնացած տարեց մարդուն, երբեմն այնպես եմ չարանում, որ ուզում եմ վեր կենալ ու ապտակել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031