Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը հասկանում է, որ կարող է Ռուսաստանի ձեռքերով Ղարաբաղից կտոր պոկել»

Հոկտեմբեր 02,2015 12:31

«Նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը հասկանում է, որ այս ամառը եւ աշունը իր վերջին հնարավորությունն է պատերազմ սկսելու: Երկար ժամանակ նա այդքան գումար չի ունենա, որպեսզի պատերազմի եւ այդ պատճառով նա ցանկանում է օգտագործել այս հնարավորությունը»,- այս կարծիքն այսօր «Մեդիա կենտրոնում» «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին  և ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանը հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը:

Aghasi-EnokyanՊարոն Ենոքյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանն այժմ կողմ է հակամարտության գործում խաղաղապահներ տեղակայելուն. «Մենք գիտենք, որ երկար ժամանակ Ադրբեջանը դեմ էր դրան: Այժմ նա հասկանում էր, որ կարող է Ռուսաստանի ձեռքերով Ղարաբաղից կտոր պոկել եւ նրա համար պարզ է, որ Ռուսաստանի զորքերը այնտեղ երկար ժամանակ չեն մնա: Մյուս կողմից` Ռուսաստանը նույնպես այժմ հետաքրքրված է հակամարտության սրացմամբ, քանի որ մենք տեսնում ենք, որ նա սառեցրել է Դոնբասի հակամարտությունը եւ լուրջ գործունեություն է սկսել Սիրիայում եւ Հարավային Կովկասում ու կարող է սահմանափակ զորքեր տեղակայել Ղարաբաղում: Դա նրանից մեծ միջոցներ չի պահանջի»:

Manvel-Sargsyan-2Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն էլ կարծում է, որ պետք է հասկանալ այս քաղաքականության տրամաբանությունը. «Ադրբեջանն, իմ կարծիքով, իր դիրքորոշումը չի փոխել: Այսինքն` բոլոր այս տարիներին նա ամեն ինչ արել է, որպեսզի բոլորին ստիպի ընդունել իր դիրքորոշումը: Դա երբեք չի փոխվել: Փոխարենը փոխվել են միջոցները»:

Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացումը, զենք գնելը պետք է բերեր նրան, որ Ադրբեջանն ավելի ակտիվորեն սկսել օգտագործել ծանր զինատեսակները եւ «դրանով ցույց տար ամբողջ աշխարհին, որ սա է այն ուղղությունը, որոնցով իրենք գնում են: Վերջին ելույթները Ադրբեջանից ցույց են տալիս, որ նա չի հեռանա այդ գծից: Նրա նպատակը ստատուս քվոն վերացնելն է»:

Aghasi-Enokyan-3Քննարկմանը Լոնդոնից տեսազանգի միջոցով միացած Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը ասաց, որ չի տեսնում հայկական կամ ադրբեջանական կողմերի հետաքրքրվածությունը լայնամասշտաբ հակամարտություն սկսելու համար. «Հայկական կողմի դեպքում դա հասկանալի է, որ ստատուս քվոն համապատասխանում է նրանց հետաքրքրություններին: Ադրբեջանական կողմի համար մեծ վտանգ է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը: Ես չեմ կարծում, որ նրանց ռազմական ներուժը այնքան մեծ է, որ պատերազմ սկսեն եւ անհասկանալի է, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը»:

Ըստ վերլուծաբանի՝ հակամարտության իրավիճակը, ընդհանուր առմամբ, վատթարանում է: Նա նկատի ունի սահմանին զինատեսակների ավելացումը եւ ծանր զենքերի կիրառումը: «Դա շատ վատ է եւ կա վտանգ, որ հանկարծ ինչ-որ վատ իրադարձություն կլինի շփման գծում եւ տասնյակ մարդիկ կզոհվեն»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031