Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կալանավորի մոտից արգելված իր գտան՝ պատասխան է տալու քրեակատարողականի պետը

Հոկտեմբեր 02,2015 12:25

Հոկտեմբերի 2-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության ներկայացրած նախագիծը՝ լրացումներ կատարելու «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ ուզում են գնահատել շինարարներին:

Narek SargsyanԿառավարությունն առաջարկում է այսուհետեւ շինարարարներին վաստակավորի կոչում տալ. «Այս կոչումը միշտ եղել է, երբ օրենքն ընդունվեց 2006 կամ 2007 թվականն էր, այն ժամանակ շինարարները ներառվել էին տնտեսության վաստակավոր գործչի ոլորտում, սակայն շինարարները միշտ այս հարցը բարձրացրել են»:

Նախարարն ասաց, որ չի կարող հիշատակել մի դեպք, որ վերջին 8 տարիների ընթացքում որեւէ շինարար արժանացած լինի տնտեսության վաստակավոր գործչի կոչման. «Ուստի խնդիրում եմ դրական արձագանքել այս որոշմանը, որով արժանին կմատուցենք շինարարական կորպուսին»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ ճարտարապետները մտնո՞ւմ են դրա մեջ, թե՞ ոչ: Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ ճարտարապետների համար կա առանձին կոչում: Պատգամավորները նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկեցին քառօրյա նիստերի օրակարգ:

Կառավարությունն առաջարկում է նաեւ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ ներկայումս գործող օրենսգրքի 186 հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ուղղիչ հիմնարկներում արգելված առարկաների փոխանցման կամ հանձնելու փորձի համար: Սակայն ոչ ոք դրա համար չէր պատժվում, այդ հոդվածը գործնականում չի կիրառվում, քանի որ պատասխանատվությունը կիրառող մարմին էր նախատեսված, որը գոյություն չունի. «Այդպիսով, այդ զանցանքները, որոնք կատարվում են քրեակատարողական հիմնարկներում, պատշաճ արձագանք չեն ստանում եւ պատասխանատվություն չի կիրառվում»:

Առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը նախատեսում է պատասխանատվությունը թողնել տվյալ քրեակատարողական հիմնարկի պետի վրա:

«Մենք քրեակատարողական հիմնարկներում առնվազն 200-300 դեպք ենք ունենում, այս փոփոխությունը, քայլը կանխարգելիչ կլինի»,- ասաց Քրմոյանը:

Հովհաննես Սահակյանն էլ հորդորեց նախագիծը քրիստոնեական տեսքի բերել, որ լիագումար նիստում այն դնեն քննարկման: Նա ասաց, որ մի շարք հոդվածներ կան, որոնք չեն կիրառվում, ուստի կարելի էր փաթեթով ներկայացնել:

Հանձնաժողովը այս նախագծին եւս միաձայն կողմ քվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031