Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է Արտակ Շաբոյանին հաջողվել այդքան համեստ աշխատավարձով եւ ունեցվածքով 4 բնակարան գնել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 02,2015 12:18

2010թ. մարտի 1-ից ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակված Արտակ Շաբոյանը, որը պաշտոնապես ստանում է տարեկան 2 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, պատկառելի ունեցվածքի տեր է։ 40-ամյա Շաբոյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի մասին տեղեկություն, ըստ որի՝ նա ունի 13 մլն դրամ փող։ Հետաքրքիր է, թե ինչպես է Արտակ Շաբոյանին հաջողվել այդքան համեստ աշխատավարձով եւ ունեցվածքով 4 բնակարան գնել։

ՀՀ շարքային քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ. տարեկան 2 մլն դրամի եկամուտ ունեցող մարդը ինչպես կարող է 4 տուն ունենալ։

Առեղծվածային են նաեւ Արտակ Շաբոյանի կնոջ՝ Քրիստինե Եղիազարյանի դրամական միջոցները։ Նա ունի 16 մլն դրամ եւ 53 հազար ԱՄՆ դոլար։

Շաբոյանի տնային տնտեսուհի կինը, պարզվում է, հայկական բանկերի համար բավականին վստահելի հաճախորդ է, եւ նրան 16 մլն դրամ եւ 71,020.00 դոլարի չափով վարկ են տվել։

Տարակուսելի է, բայց փաստ։ Թերեւս Արտակ Շաբոյանը իր ունեցվածքի մի մասը պարզապես «գրանցել» է կնոջ անունով՝ հնարավոր աղմուկից խուսափելու համար։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031