Իշխանական վերնախավից Մյուռոնօրհնեքի արարողությանը ամենաառաջինը (ուղիղ մեկ ժամ առաջ) եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ յուր քավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ, ով ամեն ինչ անում էր, որ իր սանիկը լրագրողների հոգատար «ձեռքերի» մեջ չհայտնվի։
– Ձեր տղայի՞ց ինչ կա, ասում են՝ փաստաբանը պահանջում է խափանման միջոցը փոխել։ Կփոխվի՞։
– Ինչի՞ եք ինձ հարցնում. ոչ քննիչ եմ, ոչ դատավոր, ոչ էլ դատախազ, քննությունը գնում ա, իրավապահ մարմինները կորոշեն։
– Տխո՜ւր եք երևում։
Կարդացեք նաև
– Ի՜նչ անեմ, էսօր եկեղեցում ենք, եկեղեցում պետք ա շատ խոհեմ լինես, շատ հանգիստ լինես, մարդկանց հանգիստ պատասխանես։
– Տվե՞լ եք Աստծուն Ձեր բոլոր հոգսերը։ Հավատացյա՞լ տեսակ եք։
– Ձեզնից շա՛տ։
– Իսկ ի՞նչ եք կարծում, այս ամենը Ձեր տղայի համար ապաշխարությո՞ւն է, թե՛…
– …
(Զրույցին անմիջապես խառնվեց գեներալ Սարոյանը):
– Ա՛յ մարդ, էս լրագրողները սրբություն չունեն, ոչ մի սրբություն։ Ա՛յ մարդ, սուրբ երկրում ենք, սուրբ տեղում ենք, սուրբ մեռոն են օրհնում, ըսենց ուրախություն յոթ տարին մեկ անգամ ա ըլում, էսօր մեռոնի եփելու օր ա, որ ամեն մի հայի վրա քսելուց նոր հայ ա դառնում, մինչև հայի վրա մեռոն չեն քսում, նա հայ չի՜, մե անգամ էլ ըսենց լավ բաներից խոսացեք- հարցրեք, է՜լի, այ ձեր հոգուն մեռնեմ, էս ի՞նչ միլլաթ եք, ի՞նչ ժողովուրդ եք…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում
Հազիվ էլ էսքան, էլի..ինչ հարց ես տալիս, որ ինչ պատասխան լսես….