Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Բաքուն սկսեց ռմբակոծել խաղաղ բնակչությանը, Հայաստանը չէր կարող չարձագանքել. «Իրատես de facto»

Հոկտեմբեր 02,2015 12:53

«Իրատեսի» հյուրն է «Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Երբ Սերժ Սարգսյանը Նյու Յորք մեկնելուց առաջ ասաց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, սա բանակցային գործընթացի ավա՞րտ է նշանակում, թե՞ դա իրավական հիմք չէ։

– Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատճառ չէր, հետևանք էր։ Ալիևի վարած քաղաքականությունը, համենայն դեպս 2012-ից հետո, նախապայմանային է։ Մենք բոլորս, նաև աշխարհը, հավատում էինք, որ երբ իրենք ասում են՝ զորքերը դուրս բերեք, հետո հարցը քննարկենք, մարտավարական քայլ է, այսօր պարզ է, որ այդպես չէ։ Ադրբեջանը նախապայմանային քաղաքականություն է վարում արդեն երեք տարի։

– Ի՞նչ է դա նշանակում։

– Դա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է մադրիդյան սկզբունքներից, որոնք վեց քայլ են պարունակում, և ասում է՝ ոչ, ինձ համար գերակայություն է տարածքների հանձնումը։ Դա նշանակում է մադրիդյան փաթեթից ռեալ հրաժարում և մեկ քայլի շեշտադրում, ինչը հենց նախապայմանային քաղաքականություն է։ Ի վերջո, Հայաստանը պետք է վերաբերմունք ցույց տար։

– Հայաստանը վերաբերմունք ցույց չէ՞ր տալիս։

– Հայաստանն ասում էր՝ մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, և դա աշխարհում ընկալում ուներ։ Երբ Բաքուն սկսեց ռմբակոծել խաղաղ բնակչությանը, Հայաստանը չէր կարող չարձագանքել։ Այլ իրավիճակ է, երբ շփման գծում է հրադադարը խախտվում, և բոլորովին այլ, երբ խաղաղ բնակչությունն է հայտնվում կրակի տակ։ Դա վկայեց, որ Ադրբեջանի նախապայմանային քաղաքականությունը դարձավ ագրեսիվ։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը պատասխանն էր Ադրբեջանի փոփոխված քաղաքականությանը։ Երբ ՀՀ նախագահն ասաց, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, դա պատասխան էր Բաքվի նախապայմանային քաղաքականությանը։ Դա իրավիճակային պատասխան էր։ Երբ ադրբեջանցիները խախտեցին միջազգային խաղի կանոնները, ժնևյան կոնվենցիան, պատասխանը պիտի լիներ՝ եթե չեք ուզում բանակցել, մենք համարում ենք Ղարաբաղը Հայաստանի մաս ու մինչև վերջ պաշտպանելու ենք։

Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031