Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ոզնուն է ակնհայտ, որ երկու դեպքում էլ ոստիկանները գործել են հրահանգված եւ կանոնակարգված. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 02,2015 11:25

Պակաս հետաքրքիր չէր ոստիկանների չափազանց սինխրոն գործողությունները տարբեր ցույցեր ցրելիս։ Այսպես օրինակ, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին (Վ. Պուտինի Հայաստան գալու օրը) ոստիկանությունը Ամիրյան փողոցում փակեց երթի ընթացքը, եւ ապա ՊՊԾ 3-րդ հատուկ (կարմիր բերետների) գումարտակի ծառայողները սկսեցին բերման ենթարկել բոլոր պատահածներին։

Ինչ-որ տեղ նման էր այս տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի ցրումը, որի ընթացքում կիրառվեց ջրանետ (ջրցան), իսկ ոստիկանների գործողությունները բավականին սինխրոնիզացված ու փոխհամաձայնեցված էին։

Անգամ ոզնուն է ակնհայտ, որ երկու դեպքում էլ ոստիկանները գործել են հրահանգված եւ կանոնակարգված։ Սակայն պատասխանելով հարցումներին՝ ոստիկանությունից հայտնում են, որ որեւէ հրահանգ կամ համակարգում չի եղել, իսկ այդ դեպքերում յուրաքանչյուր ոստիկան իր ծառայողական պարտականություններն է կատարել ելնելով «նախապես ծրագրավորված պլանավորումից»։

Այո, այո, ոստիկանությունից մեզ փորձում են համոզել, որ որեւէ մեկը հրահանգ չի տվել ցուցարարների դեմ ջրանետ կիրառել, իսկ քաղաքացիական հագուստով շուրջ հարյուր օպեր-լիազորներն իրենք իրենցով են բաժանվել հավասար խմբերի եւ խիստ որոշակի պահի կանգնել ցուցարարների թեւերում։

Այսինքն, ըստ ոստիկանության, ստացվում է, որ ոստիկանները առանց հրամանի շղթա են կազմում, ջրանետ են միացնում, խիստ կազմակերպված խմբերի են բաժանվում… Եվ այդ ամենն անում են ճիշտ նույն պահին, ճիշտ նույն ձեւով եւ բարձր սինխրոնիզացիայով՝ մրջնաբույնի պես։

Ինչո՞ւ մրջնաբույնի, քանի որ բացի ՀՀ ոստիկանության որոշ ծառայողներից, միայն մրջյուններն են գիտությանը հայտնի կենդանիները, որոնք առանց հրահանգների եւ «առաջնորդների» սինխրոնիզացված կոլեկտիվ գործ են անում:

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031