Հիմնադիր խորհրդարանը սկսում է հանրային լսումների շարք, որի նպատակն է գործող վարչախմբի հրաժարականից հետո անցումային շրջանի կառավարություն ձեւավորելը։ Լսումների բացումն արեց «Ոտքի, Հայաստանը»։ ՀԽ մամուլի պատասխանատու Վարուժան Ավետիսյանը ասաց, որ «անցումային փուլի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անկախության տարիների ընթացքում կուտակվել են այնպիսի հայեցակարգային խնդիրներ, որոնք հնարավոր չէ հաղթահարել։ Մասնավորապես, ռեժիմը հեռացնելուց հետո անմիջապես հնարավոր չէ ընտրություններ անել, պետք է ռեսուրս գտնել, անհրաժեշտ են լրացուցիչ եւ կոշտ քայլեր, ցավոք՝ «վիրահատական» քայլեր»։
Իսկ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագիրը եւ ժամկետը հետեւյալն էին. նախ պետք է սկսել քաղաքացիական անհնազանդություն. «Հանրային փրկության ճակատի կողմից ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորելու մասին որոշումը պետք է ընդունվի մինչեւ հոկտեմբերի 10-ը։ Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համաձայնագրի հաստատումը պետք է կատարվի մինչեւ հոկտեմբերի 24-ը։ Քաղաքացիական անհնազանդությունը պետք է մեկնարկի հոկտեմբերի 27-ին»։
…Փաստորեն, հոկտեմբերի 27-ը ոչ միայն ոճիրի, այլեւ «փրկության» օր կարող է դառնալ հայության համար։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում