Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրեզնոյից Հայաստան է ժամանում բժիշկների խումբ

Հոկտեմբեր 02,2015 11:10

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրավերով հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանի  Հանրապետություն կժամանի    բազմափորձ բժիշկների և այլ մասնագետների  խումբ։ Նրանք բոլորը ներկայացրել են իրենց կրթական փաստաթղթերը, լիցենզիաների և Good standing հավաստագրերի պատճենները, որոնց հիման վրա այցի շրջանակում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք են ստացել։ ԱՄՆ-ից ժամանող ամերիկահայ մասնագետները կծանոթանան հայ գործընկերների հետ, կփոխանցեն իրենց փորձը, գիտելիքները, մասնագիտական կարողությունները, համատեղ գործունեություն կծավալեն:

Հիմք ընդունելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման պետական ծրագիրը և նպատակ ունենալով նպաստելու ՀՀ մարզերի առողջապահական համակարգերի արդիականամանը` առանձնակի կկարևորվի մարզերի բուժաշխատողների մասնագիտական  կարողությունների բարձրացումը։ Առողջապահության նախարարությունը ևս Ֆրեզնոյից ժամանող մասնագետների խմբին առաջարկել է աջակցության հիմնական ուժն ուղղել դեպի մարզեր:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամերիկյան մասնագետներն աշխատեն Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Նրանք իրենց հետ կբերեն նաև բժշկական որոշ սարքավորումներ, բուժական միջոցներ և դեղեր, որոնք այցից հետո կօգտագործվեն մարզային բուժհաստատություններում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031