Սանկտ-Պետերբուրգի «Պարկ» հյուրանոցում մեկնարկում է շախմատի Մ. Չիգորինի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են 400-ից ավելի շախմատիստներ: Այսօր կայանալու է բլից մրցաշար, իսկ վաղվանից շախմատիստները պայքարը կսկսեն դասական շախմատում, որը նաեւ Ռուսաստանի գավաթի խաղարկության փուլ է:
Հայաստանից հուշամրցաշարում հանդես են գալու գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Գեւորգյանը, Մարկ Բասենցյանը, Հովհաննես Հակոբյանը եւ Վահե Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ