Տավուշի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ զորամասի շտաբի պետը. նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Բաղանիս-Իջևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Տավուշի մարզի Կողբ գյուղի Զինավան թաղամասի բնակիչ, 29-ամյա Կարեն Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 34 CV 857 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել հողաթմբին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում