Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պետք է մարդը իր գրպանից մուծի այլոց հաշիվները. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 02,2015 10:54

Հայրենիքը համառ բան է, փող շատ է սիրում, մեկ անգամ նրան ծառայություն մատուցեցիր՝ անվերջ նորանոր ծառայություններ է ակնկալում։ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը անգամ շքանշանից հետո էլ շարունակում է հայրենիքին ծառայություններ մատուցել։ Մասնավորապես, հարգել է կառավարության խնդրանք-պաղատանքները՝ իր անձնական միջոցների հաշվին, մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով, փոխհատուցել էլեկտրաէներգիայի գնի տարբերությունը՝ ամսական մինչեւ 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության եւ փոքր բիզնեսի համար։

Ինչո՞ւ պետք է մարդը իր գրպանից մուծի այլոց հաշիվները։ Կառավարությունը անհարմարություն չի զգում գործարարից խնդրել նման բան. սովորություն է։ Իսկ ինչո՞ւ անձամբ Հովիկ Աբրահամյանն իր գրպանից այդ գումարը չի դնում։ Կամ կառավարության մյուս մեծահարուստ նախարարներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։ Եվ ո՞ւմ, եթե ոչ կառավարության անդամներին է պարզ, թե անվճար պանիրը որտեղ է լինում։ Եթե մարդն իր անձնական գումարից մի տեղ ներդնում է, ուրեմն մեկ այլ տեղից նա այդ գումարը՝ շահույթով, պետք է վերադարձնի։ Սա բիզնեսի օրենք է։

Ինչ վերաբերում է հայրենիքին ծառայություններ մատուցած մյուս շքանշանակրին, Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրապետությունում մեղրի դեֆիցիտ կա, եւ մարդիկ հիշողության խմբակային կորուստներ ունեն, մոռացել են իր հայտնի ելույթը։ Դե, այն, որ Գագիկ Ծառուկյանը արտասահմանյան այցելությունների ժամանակ ամոթալի տպավորություն է թողնում, եւ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ական գործընկերները պարբերաբար, հավանաբար պերմանենտ հարսանիքների ընթացքում, սարկազմով վերհիշում են ու մի լավ հռհռում։ Այն, որ Գագիկ Ծառուկյանի չմուծած միլիարդավոր դրամ հարկերի մասին «չստուգված» լուրերը դեռեւս օդում կախված են։ Եվ որ նա, «այսպես կոչված»՝ բարեգործության քողի տակ հսկայական գումարներ է թաքցրել այն հայրենիքից, որին ծառայություններ է մատուցել։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031