«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
– Պարոն Սաֆարյան, փաստորեն, 2016թ. բյուջեի նախագծով եկամտային մասը 8-9 միլիարդ դրամով պակաս է նախատեսված, քան 2015թ. բյուջեում է ամրագրված: 1 տրիլիոն 191 միլիարդ դրամի փոխարեն նախատեսված է 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ: Այդքան վա՞տ է Հայաստանի տնտեսական վիճակը, որ նման նվազում եք ամրագրել:
– Բյուջեին կարելի է նայել երկու տեսանկյունից՝ նախ, թե որքան է այն իրատեսական, և ինչքանով է այն համապատասխանում մեր ցանկություններին: Իհարկե, նախորդ տարվա համեմատ եկամուտների այս շեղումը, որը հիմնականում պայմանավորված է մեր հարկային եկամուտներով, իրատեսական է: Վստահեցնում եմ, որ սա բազմաթիվ քննարկումների արդյունքում ընդունված որոշում է: Հաշվի են առնվել 2015-2016թթ. մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների շարժերը, հաշվի է առնվել մեզ շրջապատող երկրներում գոյություն ունեցող իրավիճակը: Եվ կարող եմ ասել, որ անգամ այս պարագայում դեռևս կան անորոշություններ, որոնք մակրոտնտեսական գիտությունը դեռևս չի գնահատել:
– Նկատի ունենալով գոյություն ունեցող տնտեսական իրավիճակը և անցած ամիսների զարգացումների միտումները՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ 2016թ. այս բյուջեն էլ Հայաստանի համար իրատեսական չէ: Որքան էլ փոքր թիվ լինի՝ ընդամենը 1 տրիլիոն 183 միլիարդ դրամ, ավելին է, քան հնարավոր կլինի ապահովել:
Կարդացեք նաև
– Ես հակառակը կարող եմ ասել: Եթե մենք նայենք միտումներին, կտեսնենք գրեթե նույն պատկերը, ինչն արտացոլված է 2015թ. բյուջեում: Պարզապես միտումներից զատ, կարող են լինել որոշ անորոշ գործոններ, որոնք այսօր անհնար է գնահատել, և դժվար է ասել, թե դրանք որքան կարող են խորանալ: Իմ կարծիքով՝ այդ անորոշ գործոնները՝ կապված ոչ միայն ներքին, հիմնականում նաև արտաքին աշխարհի հետ, նախորդ տարիների համեմատ բավականին մեծ են: Եվ 2016թ. մեր մակրոտնտեսական ցուցանիշներից մեկը կարելի է այդ անորոշությունների բարձր մակարդակը համարել:
Արմինե Ավետյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում