Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանին բարի քեռի են դարձրել, մենք այդ ողորմության ու կոպեկների կարիքը չունենք»

Հոկտեմբեր 02,2015 10:22

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հնարավոր է՝ կրկին դուրս գա փողոց: Սակայն դեռ կոնկրետ ռազմավարություն չեն մշակել, փորձում են հասկանալ, թե ինչպե՞ս են ուզում զարգացումներն ուղղորդել ՀՀ իշխանությունները: Հայտնի է, որ մեկ օր առաջ «Դելոյթ եւ Տուշ» խորհրդատվական ընկերությունը հայտարարեց, որ հոսանքի թանկացման ՀԾԿՀ որոշումը հիմնավորված է: «Առավոտի» հարցին՝ ըստ էության կատարվածը աուդիտ չէր, հետեւաբար «Ոչ թալանինն» իրեն խաբված չի՞ զգում, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Ինչի՞ մեզ, ողջ ժողովրդին են խաբել»:

Մեր այն հարցին՝ իշխանությունները մարսելո՞ւ են այս ամենը, թե՞ իրենք կրկին դուրս են գալու փողոց, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց, թե ոչինչ բացառված չէ, ուղղակի իրենց ժամանակ է պետք՝ հասկանալու, թե սահմանադրական «բարեփոխումների» ֆոնին հոսանքի սակագնի հարցը ուր են ուզում տանել ՀՀ իշխանությունները: Մաքսիմ Սարգսյանը նաեւ վրդովվեց, որ Սամվել Կարապետյանին «բարի քեռի են» ներկայացնում ու ասաց. «Մեկ տարի նրա կողմից սուբսիդավորումը ոչ մեկին պետք չէ, մենք այդ ողորմության, կոպեկների կարիքը չունենք, մենք խնդիր ունենք, որ մեզ չխաբեն ու այս ապօրինի որոշումը չեղարկեն»:

«Առավոտ» օրաթերթ
02.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031