Մի քանի օր առաջ, փաստորեն, շտապել էինք, երբ ողջունել էինք Լիսկայի՝ փախուստի մեջ գտնվող զարմիկի հայտնաբերելու եւ ձերբակալվելու փաստը։ Շտապել էինք, երբ մեր հիացմունքն էինք հայտնել Զաքարյան եղբայրների հաստատակամության, պայքարի կամքի առնչությամբ՝ նշելով, որ միայն այս ընտանիքի համառ, հետեւողական պայքարի, կոմպրոմիսի չգնալու արդյունքում կատարվեց այն, ինչ տարիներ շարունակ երազում էր Սյունիքի մարզը, մարզպետի տղան, եղբայրը, եղբոր երկու որդիները, որոնք տեւական ժամանակ ահուսարսափի մեջ էին պահում մարզի բնակչությանը, կալանավայրում են եւ սպասում են արդար դատաստանին։
Երեկ կատարվեց այն, ինչ շատ սովորական է հայաստանյան պայմաններում. Լիսկայի որդուն բաց թողեցին։
Պարզվեց՝ Զաքարյանների հայրը, մեղմ ասած, անկեղծ չէր, երբ ասում էր, որ իր որդիները ցուցմունք չեն փոխել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում