Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ հանձնարարություն կստանա Սյունիքի մարզպետը որդու ազատության դիմաց. «Ժամանակ»

Հոկտեմբեր 02,2015 10:13

Երեկ հերթական, արդեն երկրորդ անգամ ազատության մեջ է հայտնվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Հայաստանի քննչական կոմիտեն դիմել էր գլխավոր դատախազություն Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու համար: Ինչպես հայտնի է, Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր «Սդղի գյոլի» հայտնի գործով: Եվ ահա վերջերս պարզվեց, որ տուժողները փոխել են ցուցմունքն ու ասել, որ Խաչատրյանը չի եղել իրենց ծեծողը: Հաջորդ քայլն, իհարկե, Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելն էր, այսինքն՝ նրա անպատժելիության հերթական արձանագրումն անելը, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ երեկ:

Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ արդարությունը հաղթել է, և իր որդին ազատության մեջ է: Դե, իհարկե, արդարությունը հաղթել է, պարտվել է արդարադատությունը: Բանն այն է, որ արդարությունն, իհարկե, շատ հարաբերական հասկացություն է: Թվում է, որ արդար է, երբ օրենքը խախտողը պատժվում է: Մյուս կողմից՝ Սուրիկ Խաչատրյանի որդին հո միակ օրենքը խախտողը չէ Հայաստանի իշխանական համակարգում: Սակայն մյուս օրենք խախտողները մնում են անպատիժ: Եվ այդ տեսանկյունից, իհարկե, Խաչատրյանն իրավացի էր՝ արդարությունը հաղթեց, քանի որ արդար չէ, երբ ոչ բոլորն են պատժվում, իսկ իր որդին կալանքի տակ է:

Սակայն արդարության հաղթանակն, իհարկե, վերջնական չէ: Վերջնական դառնալու համար մնում է, որ մյուս քայլով Տիգրան Խաչատրյանը նշանակվի, ասենք, Գորիսի քաղաքապետ: Ի վերջո, ինչով է Սուրիկ Խաչատրյանի որդին պակաս որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի որդուց: Միայն այդպես արդարությունը կդառնա լիարժեք: Իսկ լիարժեք արդարությունը Հայաստանի իշխանական համակարգի հիմքերի հիմքն է, որովհետև այդ համակարգը որքան անարդար է հասարակության և քաղաքացիների հանդեպ, այդքան էլ հակադարձ համեմատականով արդար է իր ներքին սուբյեկտների հանդեպ: Քանի որ այդ արդարությունը՝ ներքին այդ արդարությունն է իշխանական համակարգի ցեմենտը: Եվ Լիսկայի որդու ազատ արձակումը այդ ցեմենտման դրսևորումներից մեկն է, բյուրեղացման մի ակտ, որ տեղի է ունենում ներկայումս մի շարք ներքին ու արտաքին դրդապատճառներից ելնելով:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031