Աշխարհում մեկնարկել է «Արգելված գրքերի շաբաթը»: Հայաստանում արդեն երրորդ տարին արգելված գրականություն հրատարակող «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանն այս առիթով «Առավոտին» հայտնեց. «Հայաստանում, բարեբախտաբար, մինչ օրս օրենքի ուժով չի արգելվել ոչ մի գրքի տպագրություն, սակայն իշխանական լծակներ կիրառելով՝ «ձերբակալվել» են որոշ գրքեր: Օրինակ՝ 2012թ. պետպատվերի շրջանակներում հրատարակված Չարենցի անտիպ երկերի ողջ տպաքանակը առգրավվեց, սակայն օրեր անց այն հայտնվեց սեւ շուկայում: Հետո մենք հրատարակեցինք Չարենց, ու փառք Աստծո, ոչ մեկը ձայն չհանեց»:
Առանց մանրամասնելու էլ մեր զրուցակիցը հավելեց, թե «Անտարեսը» օտարերկրացի ճանաչված գրողների երկերի կողքին պատրաստվում է ընթերցողին ներկայացնել նաեւ ժամանակին որոշ հայ հեղինակների արգելված ստեղծագործություններ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015