Ուժեղ վնասվածքի դեպքում` վնասված տեղի վրա իսկույն դնել սառույց։ Այնուհետեւ կամֆորայի սպիրտով կամ փռնչուկի (արնիկա) ծաղկի եփուկով շփել վնասվածքը։
Հոդի վնասվածքի կամ մեկ այլ ջարդվածքի դեպքում` սառույցը վերցնելուց հետո, օգտագործում են փռնչուկի ծաղկի եփուկը։
Վնասվածքները բուժելու համար, որպես լավ դեղամիջոց, օգտագործվում է նաեւ գետասպունգը (բոդյագա)։ 2 ճաշի գդալ մանրացրած գետասպունգը տարրալուծել 4 ճաշի գդալ եռացրած ջրում եւ անմիջապես դնել վնասվածքի վրա։ Գետասպունգի ազդեցությունը սկսվում է այն պահից, երբ որոշ քանակությամբ խոնավություն է գոլորշիանում։ Գետասպունգը օգտագործելիս` զգուշանալ արյան զեղումներից ու կապտուկներից։
Հոդախախտումը բուժելու մեկ ուրիշ եղանակ. շատ մանր կտրատված գլուխ սոխը խառնել շաքարավազին, խառնուրդը տրորել հավանգի մեջ եւ մառլյան դնելով խախտված հոդին, խառնուրդը քսել մառլյային։
Հոդախախտման դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը, իրար վրա դրված չորս շերտ մառլյան թրջել տաք կաթի մեջ եւ անել սովորական կոմպրես, այսինքն՝ վերեւում գնել կոմպրեսի թուղթ ու բամբակ։ Կոմպրեսը փոխել, նկատի ունենալով մառլյայի սառչելու աստիճանը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015