Ներքին այտուցներ ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը, 4 թեյի գդալ վուշի սերմը լցնել 1 լիտր ջրի մեջ, եռացնել, որից հետո կաթսան վերցնել կրակի վրայից, փաթաթել տաք ծածկոցով ու դնել, որ թրմվի։ Ընդունել օրը 6 անգամ, 2 ժամը մեկ, կեսական բաժակ։ Դեղամիջոցը պետք է խմել գոլ վիճակում։
Որպես միզամուղ դեղամիջոց խորհուրդ է տրվում օգտագործել մաղադանոսը։ Վերցնել 800 գրամ մաղադանոս, լվանալ, ցողել եռացրած ջրով, կտրատել, դնել կաթսայի մեջ եւ վրան լցնել այնքան կաթ, որպեսզի լրիվ ծածկի կտրատված կանաչու զանգվածը։ Այնուհետեւ կաթսան դնել այնպիսի մարմանդ կրակի վրա, որ կաթը տաքանա, բայց չեռա։ Որից հետո սառեցնել եւ ընդունել ժամը մեկ՝ 1-2 ճաշի գդալ։ Պատրաստված ամբողջ դեղամիջոցը պետք է ընդունել 1 օրվա ընթացքում։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.10..2015