Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ահռելի գումարներ աշխատելու հերթական մեխանիզմն է». ՀԷՑ-ի վաճառքի մասին

Հոկտեմբեր 01,2015 22:30

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հարցում է ուղարկել էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ պարզելու «Տաշիր գրուպի» եւ օֆշորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների կապը:

Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել ՀԷՑ-ը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու մասին, հաստատվել է «Ինտեր Ռաօ» ընկերության ու «Տաշիր գրուպի» միջեւ տեղի ունեցած գործարքը:

«Նախարարը պետք է բացատրի՝ եթե ՀԷՑ-ի գնորդը այդ օֆշորային կազմակերպությունն է, այդ կազմակերպության հետ ինչ կապ ունի «Տաշիր գրուպը», խուճուճ-մուճուճ գործարք է, որից ոչ ոք ոչինչ չի հասկանում, թե ով ում ընկերն է: Սա, իհարկե, ահռելի գումարներ աշխատելու հերթական մեխանիզմն է, այդ ամեն ինչն էլ փորձում են սիրուն ներկայացնել, թե տեսեք՝ Սամվել Կարապետյանն ինչքան բարի է, որ իր անձնական հաշվին զոհաբերություն է անում, ժողովրդին էլեկտրաէներգիա է սուբսիդավորում»,- ասում է Դանիել Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Տաշիր գրուպը» հայտարարել էր, որ հաջորդ տարվա ընթացքում սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, բարձրացած եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար կփոխհատուցի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031