Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Մարտի 1-ին ժողովրդի դեմ են դուրս եկել նաեւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահները, որոնք էլ մասնակցել են Սդղի Գյոլի ծեծկռտուքին

Հոկտեմբեր 01,2015 22:11

Իրավապաշտպանը նշում է, որ արդարադատության համակարգը զբաղված է Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մեղքերը կոծկելով

Արդեն կանխատեսելի է, որ այսօրվա մեր իշխանության ներկայացուցիչների եւ նրանց մերձավորների հանցագործությունները ամեն կերպ անպատիժ կմնան, նրանց հանցագործությունները  եւ անպատելիությունը  կարծես մեր կենցաղի մի մասը լինեն. այս կարծիքին է Հելսինկյան ասոցիացիայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը;

Մեր զրույցի թեման այսօր դատախազության հայտարարությունն է, ըստ որի նախաքննական մարմինը ընդունել է  Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի  նկատմամբ խափանման միջոցը՝ կալանավորումը վերացնելու միջնորդությունը;

Այս մասին իրավապաշտպանը կանխատեսում էր դեռ օրեր առաջ, երբ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին  էր ձերբակալվել եւ խոսակցություններ էին տարածվել, որ Տիգրան Խաչատրյանի գործում ցուցմունքներ նոր ցուցմունքներ կան: Նա նաեւ գուշակել էր, որ շուտով Հայաստանի արդարադատություն իրականացնող մարմինները կդիմեն «աճպարարության». կստիպեն, որ այլ մարդիկ ընդունեն մեղքը՝ այդպես ազատելով Սյունիքի մարզպետի մերձավորներին պատասխանատվությունից: Իրավապաշտպանի կանխատեսումներն իրականացան:

Հիշեցնենք, որ ըստ դատախազության հաղորդագրության, Յուրի Մանուչարյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, որ   «Սդղի գյոլ» կոչվող հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ինքն է խփել Հարություն Զաքարյանին, վերջինս էլ առերեսման ժամանակ ընդունել է այդ փաստը:

Այս առիթով Արթուր Սաքունցն ասում է, որ ամբողջ դատական համակարգը այս պահին լծված է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին ամեն կերպ արդարացնելու աշխատանքին:

«Քննիչը Հարություն Զաքարյանից հարցրել է՝ քեզ Յուրի Մանուչարյա՞նն է խփել, նա էլ պատասխանել է՝ այո, որովհետեւ դա այնպիսի ծեծկռտուք է եղել, որ հնարավոր է, որ Յուրի Մանուչարյանն էլ խփած լինի, եւ Հարություն Զաքարյանն այդ հարցին է պատասխանել: Քննիչը չի հարցրել՝ իսկ Տիգրան Խաչատրյանը խփե՞լ է.,- ասում է պարոն Սաքունցը՝ ավելացնելով, որ նախաքննական մարմինը փոխանակ զբաղվի փաստերի ուսումնասիրությամբ, կեղծ ցուցմունքների վրա է հիմնվում՝ շատ լավ իմանալով ճշմարտությունը:

Իրավապաշտպանը նշում է, որ իշխանական համակարգի եւ ոչ մի   ներկայացուցիչ իր պատիժը չի ստանում հանցագործություն կատարելիս, այլ հակառակը՝ նրանք խրախուսվում են դրա համար. «Նրանք ներկայիս նախագահի գործիքներն են»,- ասում է նա;   Հիշատակում է մարտի 1-ի դեպքերը, ասում, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ օրը քաղաքացիների դեմ էին դուրս եկել մի շարք օլիգարխների թիկնապահներ, նրանց շարքում էին նաեւ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահները, եւ  հենց  այդ «թիկնազորն» էլ մասնակցել էր Զաքարյան եղբայրների ծեծկռտուքին; «Եթե պատժվեն էլ այս գործում, ապա թույլ օղակները են պատժվելու, ոչ թե հենց այդ հանցավոր կլանի հիմնական մասը»,- ասում է պարոն Սաքունցը:

Անպատժելիության դեմ պայքարի միակ միջոցը հասարակության ընդվզումը կարող է լինել. «Մի քանի իրավապաշտպանով, մի քանի ակտիվիստներով, լրատվամիջոցներով, հարցը չի լուծվում: Մենք, որպես անարդարության օրինակ Տիգրան Խաչատրյանի դեպքը միշտ ներկայացնում ենք միջազգային կառույցներին, բայց դա նույնպես հարցը չի լուծում, քանի որ հասարակությունն անտարբեր է դարձել այս անարդարությունների նկատմամբ»,- ասում է նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    “Նա նաեւ գուշակել էր, որ շուտով Հայաստանի արդարադատություն իրականացնող մարմինները կդիմեն «աճպարարության». կստիպեն, որ այլ մարդիկ ընդունեն մեղքը՝ այդպես ազատելով Սյունիքի մարզպետի մերձավորներին պատասխանատվությունից: Իրավապաշտպանի կանխատեսումներն իրականացան: ”
    դուք փաստեր ունե՞ք, որ դա կատարվել է ՍՏԻՊՈՂԱԲԱՐ; եթե այո, ապա հայտնել եք՞ իրավապահ մարմիններին; իսկ եթե ոչ, ապա հասկանում եք՞ որ անօրինական գործողություն եք կատարում այսպիսի հայտարարություն անելով

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031