Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կթելու խոշոր գործարք է տեղի ունեցել»

Հոկտեմբեր 01,2015 22:00

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, ՀԷՑ-ի վաճառքը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» օֆշորային ընկերությանը՝ Հայաստանը կթելու խոշոր գործարք էր:

«Վերեւներում որոշել են, որ հիմա էլ օֆշորում գրանցված ընկերությունը պետք է  կթի Հայաստանը, հիմա էլ թող այդ ընկերությունը փող աշխատի, ինչ կլինի որ:

Հայաստանը վաղուց դարձրել են զանազան օլիգարխիկ խմբերի փող աշխատելու կթու կով: Այսինքն, ով ոնց կարող է գալիս ու այս տարածքում փող է աշխատում: Զարմանալի չէ, որ մեկին փոխարինում է  մյուսը»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Նրան ամենից շատ հիմա հետաքրքրում է ոչ թե ՀԷՑ-ի առուվաճառքը, այլ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը. «Հետաքրքիր է՝ էլեկտրաէներգիայի սակագինը արդար կլինի՞, թե՞՝ ոչ: Դատելով աուդիտորական ընկերության  հաշվարկներից՝ արդարության մասին խոսք լինել չի կարող: Տեսնես ինչ հրաշք պետք է լինի, որ էլեկտրաէներգիայի սակագինը արդար հաշվեն»:

Անդրադառնալով «Տաշիր Գրուպի» հայտարարությանը՝ հաջորդ տարվա ընթացքում ընկերությունը սեփական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով, կփոխհատուցի բարձրացած եւ մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը՝ բնակչության եւ փոքր բիզնեսի համար, պարոն Բարսեղյանն ասաց, այդ հայտարարությունը նոր հարցեր է առաջ բերում. «Իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու, փաստորեն, իրենց էշն են քշում, ինչ տարբերություն՝ մատակարար ընկերությունն ով է, կարեւորն այն է, որ սակագինը սխալ է հաշված, ուռճացված է, անարդար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031