Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. Դատարանը անտեսել է Սմբատ Հակոբյանի իրավունքները. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2015 20:03

Տիգրան Հայրապետյանի  կարծիքով՝ դատարանը չի հիմնավորել իր որոշումը

«Մեզ համար շատ անհասկանալի է դատարանի որոշումը»,- հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ դատարանը գործով 3 մեղադրյալներից մեկի նկատմամբ գրավ է կիրառել:

Նա նշեց, որ դատարանը անտեսել է տուժողի իրավունքները, եւ տուժողին չի ծանուցել. «Դատարանի որոշումը մենք ստացել ենք մեծ ճիգերի գնով, անգամ դիմումը ներկայացրել ենք մի քանի օր որոշում էր, չնայած՝ օրենքում հստակ գրված է, որ որոշման բնօրինակը պետք է հանձնվի կողմին, բայց տուժողին այդպես էլ չհանձնվեց: Մեծ դժվարությամբ երեկ երեկոյան եմ վերցրել դատարանի որոշումը եւ դատարանի որոշմանը ծանոթանալիս պարզել եմ, որ դատարանը, ըստ էության, չի հիմնավորել իր որոշումը գրավի հետ կապված: Մեր օրենսդրության մեջ գրավ կիրառել չի թույլատրվում ծանր հանցագործությունների պարագայում, բայց մեր դատական պրակտիկան այնպիսին է, որ, երբեմն, բացառիկ դեպքերում դատարանը գրավ է կիրառում: Այց բացառիկ դեպքը այն դեպքերն են, երբ դատարանը պետք է hիմնավորի, մեր դեպքում որեւէ ձեւով չէր հիմնավորել դատարանը»:

Տիգրան Հայրապետյանը ընդգծեց,որ հենց մեղադրյալները հայտնաբերվել էին, նրանք մի անգամից ձերբակալվել են, եւ նրանց նկատմամբ բազմաթիվ դատավարական գործողություններ են կատարվել՝ առերեսվել էին, ճանաչման էին ներկայացել եւ բոլոր մանրամասները գիտեին. «Եվ այդ անձը, որը մեղադրվում էր, արդեն գիտեր, թե քննիչներն իրեն ինչ հարցեր են տալու, ինչպիսի ապացույցներ կան, Սմբատը ինչպես է ապացույցներ տալիս: Այս ամեն ինչը հաշվի առնելով բաց էին թողել, եւ այս անձը ազատության մեջ է գտնվելում հիմա շատ հանգիստ: Այդ  7-8 հոգուց 5-ը ազատության մեջ են՝ չհաշված, եթե եղել է պատվեր, պատվեր տվողները, չնայած, եթե եղել է կազմակերպիչ, կազմակերպիչները»:

Հիշեցնենք՝ «Ազատամարտիկի դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը մի խումբ անձանց կողմից սեպտեմբերի 21-ին հարձակման էր ենթարկվել եւ ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ: Քննչական կոմիտեն սեպտեմբերի 26-ին հայտարարություն էր տարածել, թե 3 անձի  մեղադրանք է առաջադրվել՝ մի խումբ անձանց կազմում, դիտավորությամբ Ս.Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031