Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի բողոքի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը կրկին հետաձգվեց

Հոկտեմբեր 01,2015 19:55

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին չհրապարակեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի  վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ դատարանը չհրապարակեց որոշումը, որովհետեւ դատական նիստին ներկա չէր դատախազը:

Պաշտպանական կողմը այսօր դատարանից ժամանակ խնդրեց, որ բողոքի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնի: Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը ներկայացրեց պաշտպանական կողմի տեսակետը՝ ասելով,  որ բողոքի քննության ընթացքում պարզել են, որ քրեական գործի հարուցման որոշումն անօրինական է եղել. «Դատարանը կաշկանդված չէ այս գործի շրջանակներում հայտնաբերված ենթադրյալ օրինախախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնել»:

Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, մեղադրանք է առաջադրվել:

Պարոն Բաղդասարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը որեւէ պատասխանատվության ենթարկվի իր մասնագիտական գործառույթն իրականացնելու համար, իր լիազորությունն իրականացնելու համար, շատ լուրջ խնդիր կլինի փաստաբանների համար: Սա համարում եմ լուրջ մարտահրավեր փաստաբաններին: Սա Նիկոլայ Բաղդասարյանի գործը չէ, սա մեր բոլորի գործն է, որովհետեւ մենք մեր պարտականությունները պետք է կատարենք պատշաճ, իսկ դատախազությունը Նիկոլայ Բաղդասարյանին հետապնդում է  իր պարտականությունները պատշաճ կատարելու համար»:

Հաջորդ դատական նիստը հոկտեմբերի 15-ին է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031