Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբատ Հակոբյանը հրապարակեց Ռուբեն Հայրապետյանի հետ խոսակցության սղագրությունը. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2015 18:45

Սմբատ Հակոբյանը համարում է, որ կատարվածը քաղաքական մահափորձ է

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին ծեծի էր ենթարկվել, հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, իր տանը ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի ընթացքում նա ընթերցեց իր եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսակցության սղագրությունը: Խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 23-ի գիշերը, Սմբատ Հակոբյանի հեռախոսն անջատված է եղել՝ միացնելով պարզել է, որ 15 բաց թողնված զանգեր ունի նույն համարից, զանգելով այդ համարին պարզել է, որ Ռուբեն Հայրապետյանն է:

Սմբատ Հակոբյանի հրապարակած սղագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

Ս. Հ. -Ռուբեն ջան, բարեւ, ի՞նչ կա: Հո՞, բան չի եղել, մի քանի անգամ զանգել ես:

Ռ. Հ. – Սմբո՛, ինչ պտի լինի, էս ի՞նչ թազա թատրոն ես սարքել, հավաքել ես էդտեղ կապիկություն են անում:

Ս. Հ. –Ռուբե՛ն, չգիտեմ, թե ում համար է թատրոն կամ կապիկություն, այստեղ մարդիկ են հավաքվել կոնկրետ պահանջով, կոնկրետ հարցեր են դրել:

Ռ. Հ. – Արա՛, ի՞նչ հարց: Թարգը տո՛ւր, գնա՛ հանգիստ նստի տունդ, ոչ մի բանի մի՛ խառնվի:

Ս. Հ. – Ռուբե՛ն, նախ արա-ով մի՛ խոսի, երկրորդն էլ, եթե էդ թեմայով խոսելու բան ունես, կարող ենք ցերեկը հանդիպել. Խոսել:

Ռ. Հ. – Արախ՛, լսի՛՝ ինչ եմ ասում, ես քո հետ ինչ պիտի խոսամ, քեզ ասում եմ յան տո՛ւր, գնա նստի տունդ, թե չէ վաղը քո հետ ուրիշ մարդիկ կխոսեն ուրիշ ձեւ:

Ս. Հ. –Ուրեմն՝ հիմա լսի՝ ինչ եմ ասում, Ռուբե՛ն: Նախ դու չես, որ պիտի ասես՝ ես ինչ անեմ, հետո եթե որեւէ մեկը կփորձի այս հարցում ինձ հետ ուրիշ ձեւի խոսի, ուրիշ ձեւի պատասխան կստանա:

Ռ. Հ. –Արա, (հայհոյում է Ա. Չ.), քեզ ասում եմ գնա վեր ընգի տունդ, թե չէ կասեմ կբռնեն ոտերդ կջարդեն:

Ս. Հ. – Տո՛,   (հայհոյում է Ա. Չ.): Բառերդ չափավորի եւ չափդ ճանաչի:

Ռ. Հ. -(Հայհոյում է Ա. Չ.): Հեսա կտեսնես գլուխդ ինչ ա գալիս:

Ըստ Սմբատ Հակոբյանի՝ այս խոսակցությունը եղելության սկիզբն է, նա կատարվածը քաղաքական հաշվեհարդար է համարում. «Ես ավելին ասեմ՝ սա ոչ թե հաշվեհարդար էր, սա իմ անձի եւ մեր տեսակի հանդեպ մահափորձ էր եւ քաղաքական մահափորձ էր սա: Հազար փառք աստծուն, որ օրգանիզմս շատ պինդ է կառուցել ու բախտս բերեց, որ ես կենդանի մնացի:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սմբատ Հակոբյանը խոսակցության սղագրությունը քննչական գործողությունների հետ կապ ունի՞ , նա պատասխանեց՝ ոչ, իր անձնական կապերով է ձեռք բերել եւ չի պատրաստվում բացահայտել, թե որտեղից է դա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031