Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին վարչապետը, Կճոյանն ու Ռուբեն Վարդանյանը թող հետ տան իմ ունեցվածքը եւ վճարեն 5 տարվա չարչարանքի համար»

Հոկտեմբեր 01,2015 18:30

Գործարար Փայլակ Հայրապետյանի պահանջը՝ սրբազանից, բանկի կառավարչից ու Տիգրան Սարգսյանից

«Վկան բացահայտ ասաց, որ Կճոյանը իմացել է եւ ինքը տեսել է անձնագրի օրինակները: Եթե Կճոյանը, Սարգսյանը այդ ձեռնարկությունները բաց են արել եւ այդ գումարները գնացել են իրենց ձեռնարկությունների վրա, մենք բոլորս գիտենք, որ երբ բանկերում գործարք է կատարվում, բանկերը ամսի 7-ին հաշվետվություն են ներկայացնում տվյալ մարդուն, թե ինչքան գումար ուր է գնացել, ինչքան է մնացել: Մի՞թե հարգելի վարչապետը, սեփականատեր լինելով հանդերձ, բանկից չի ստացել այդ հաշվետվությունը: Կճոյանը չի ստացել, Աշոտը չի ստացել: Եթե ստացել են, ինչու են թաքցնում ու չեն բացահայտում՝ ո՞ւր են ուղարկել այդ գումարները: Պարզում ենք, որ ոսկի են գնել,  Ամերիաբանկ են դրել, բանկից կանխիկացրել են, ոսկու ձուլակտորներ են տվել Աշոտին: Այդ ամենը այսօր պարզ է եւ չի քննարկվում: Քննարկվում է  մի բան, որ ես իմ ունեցածը տվել եմ Աշոտին, Աշոտը մթոմ չի ուզեցել ինձ խաբի, ուզեցել է բիզնես կազմակերպի, բայց ո՞նց, եթե գումարները ճիշտ տեղը չի ուղարկել»,- հոկտեմբերի 1-ին օֆշորի հայտնի գործով դատական նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց գործարար Փայլակ Հայրապետյանը:

Ըստ նրա, եթե Ամերիաբանկի խորհրդատվական ընկերությունը բիզնես ծրագիր չկազմեր, այս ամենը չէր լինի. «Մենք էլ այս օրը չէինք ընկնի: Իրենք ի սկզբանե, առաջին իսկ օրվանից մտածել են, որ ինձ խաբեն՝ ե՛ւ բանկը, ե՛ւ Աշոտը, ե՛ւ Կճոյանը, ե՛ւ Տիգրան Սարգսյանը՝ բոլորը միասին: Նրանց հետ միացավ իմ իրավաբանը, որը աշխատել էր Աշոտի համար: Մի օր խոսակցության մեջ ինձ ասեց, որ Աշոտը ինձ էլ է խաբել: Ասում եմ՝ քե՞զ խի ա խաբել, ասում է՝ բա ես այսքանը դասավորեցի, տվեցի, նա ինձ խոստացել էր ամիսը 30 հազար դոլար տար, ոչ մի կոպեկ չի տվել»:

Մեր հարցին՝ նախկին վարչապետի ներգրավվածությունն այս գործում Դուք կասկածի տակ չե՞ք դնում՝ Փայլակ Հայրապետյանը վստահեցրեց, որ միանշանակ ոչ. «Եթե նա միաժամանակ 3 կազմակերպության մեջ էլ բաժնետեր է, ուրեմն հաստատ բանկը նրան հայտնել է, որ ձեր գումարներից տեղափոխել են: Կարող է մեր բանկերից չանեին, բայց արտասահմանյան բանկը անպայման տեղեկացնում է, թե ինչ են եղել գումարները, ուր են գնացել, ինչ ճանապարհով: Իր թույլտվությունը եղել է»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը ըստ Ձեզ՝ Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Նախկին վարչապետը, Կճոյանը բանկի կառավարիչի՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին պետք է նստեն խոսակցության, իրենց ամբողջ սխալները ի մի բերեն եւ վճարեն ինձ եւ իմ ամբողջ կորցրած ունեցվածքը եւ իմ այս 5 տարվա չարչարանքի դիմաց»:

Նա ասաց, որ այսօր, եթե նույնիսկ 10 հազար դոլար ուզենան փոխանցել բանկով, ԱԱԾ-ն անպայման կհարցնի՝ այդ գումարն ումն է եւ ուր եք փոխանցում. «Ես անցած օրը գնացի, 10 հազար դոլար պիտի ուղարկեի իմ հաշվի վրա: Ինձ ասեցին՝ դուք պետք է գումարի ծագման փաստաթուղթը բերեք, որ ընդունենք: Իմ 100 մլն-ը, ամբողջ ունեցվածքը փոխանցել են օֆշորային գոտի, իմ գումարով ոսկի են առել, ավտո են առել, քեֆ են արել, ինչ են արել, ոչ մեկը չի պատասխանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031