Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգավոր պայմաններում Թուրքիայում նկարահանվել է եղեռնազոհ գրողների մասին ֆիլմաշար. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2015 18:20

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում այսօր հանդիսատեսին ներկայացվեց Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը, որը ներկայացնում է արևմտահայ 4 նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների կենսագրական և ստեղծագործական փաստերի, նրանց ապրած ժամանակի, իղձերի ու հիասթափությունների ճշգրիտ վավերական հիմքերով. «Այդ մարդկանց կյանքը միաժամանակ ընդհատվեց 1915թ-ին: Համաշխարհային մշակույթն այդպես էլ չլսեց այդ մարդկանց, չնայած նրանց ստեղծագործությունները թարգմանվել են անգամ օսմաներեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Նկարահանումներն իրականացվել են Արևմտյան Հայաստանում՝ գրողների ծննդավայրերում. «Այդ ժամանակ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունենում: Այդ միջավայրում որեւէ նկարահանում անելիս ակամայից հայտնվում ես ինչ-որ անհասկանալի ճամբարում: Նկարահանող խմբի համար էքստրեմալ էր, միաժամանակ՝ վտանգավոր, քանի որ այն ինչ անում էինք, կարող էր առհասարակ չլինել: Այդ երկիրն աչալուրջ է բոլոր տեսախցիկների հանդեպ եւ հատկապես այդ օրերին հայկական անձնագրով մուտք գործողների հանդեպ»,-պատմեց Բախտամյանը:

Հավելենք, որ «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Առաջիկայում կկազմակերպվեն ֆիլմաշարի ցուցադրություններ: Նախատեսվում է այն թարգմանել անգլերեն ու թուրքերեն: Ի դեպ, թուրքերեն կկարդա Օրհան Փամուկը, անգլերեն՝ հավանաբար Մել Գիբսոնը:

Մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031