Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու հանրահավաքին մասնակցում էին անգամ շուկայի առեւտրականները. փաստում է «Ոչ»-ի ներկայացուցիչը

Հոկտեմբեր 01,2015 17:26

Չնայած Գյումրիում բազմաթիվ հասարակական կառույցների ներկայացուցիչներ դեմ են սահմանադրական փոփոխություններին, սակայն «Ոչ» ճակատի ուժերի կողմից ստորագրված հուշագրին միացել է միայն «Շիրակի մարզի բարեփոխում և զարգացում իրավապաշտպան» հ/կ-ն: Aravot.am-ի հետ զրույցում այս հ/կ-ի պատասխանատու Յուղաբեր Ղազարյանն ասաց. «Սա սահմանադրական բարեփոխում չէ, սա Սահմանադրության փոփոխություն է, որը հարմարեցվում է մեր իշխանությունների քմահաճույքներին: Սա գրպանային Սահմանադրության համար է արվում:

Գործող Սահմանադրության համաձայն, բնական է՝ Սերժ Սարգսյանը երեք անգամ անընդմեջ իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, դրա համար ամենահեշտ ճանապարհը Սահմանադրություն փոխելն է: Իսկ սա այնքան պատասխանատու հարց է մեր երկրի համար, ի՞նչ է նշանակում Սահմանադրություն փոխել իր անձնական նպատակներն իրագործելու համար…Բնական է՝ ճակատագրական նշանակություն կունենա մեր երկրի, հայրենիքի համար, անխուսափելի կլինի ճգնաժամը, ժողովրդավարության անկում կլինի, մարդու իրավունքների պաշտպանությունը կդառնա զրոյական: Դրա համար էլ մենք ակտիվորեն մասնակցում ենք «Ոչ»-ի բոլոր ակցիաներին: Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքից առաջ մենք եւս թռուցիկներ ենք բաժանել, հանդիպումներ ունեցել ժողովրդի հետ, վաղն էլ կգնանք Երեւան»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, եթե գյումրեցիները մեծ սիրով են ընդունել թռուցիկներ բաժանող «Ոչ» ճակատի ներկայացուցիչներին, կիսում էին նրանց գաղափարները, ինչո՞ւ Գյումրու հանրահավաքը մարդաշատ չէր, մեր զրուցակիցը պատասխանեց, որ պատճառը եղել է Թատերական հրապարակը խաղահրապարակի վերածելը: «Մարդիկ մտածում էին՝ գայինք, որտե՞ղ ենք կանգնելու, տեղ չկար, խաղահրապարակը խոչընդոտ հանդիսացավ, բայց բոլոր դեպքերում նրանց, ում մենք իրազեկել, մոտեցել էինք, համարյա բոլորը եկել էին, անգամ շուկայի առեւտրականները»:

Ըստ Յուղաբեր Ղազարյանի, գյումրեցիներից շատերը չգիտեին էլ՝ ինչ է նշանակում սահմանադրական բարեփոխում կոչվածը: Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքը լուսավորեց մարդկանց, բացահայտվեցին գաղտնի, թաքնված բոլոր հարցերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031