Սեպտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին Գյումրու Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել ոստիկանություն այն մասին,, որ Տիմիրյազևի փողոցի թիվ 6 տանը կախված մարդ կա: Ոստիկանները պարզել են, որ կախված մարդը 1963 թվականին ծնված Հրահատ Կարապետյանն է: Նա ինքնասպան է եղել իր տանը կից խորդանոցի ծածկի փայտից պարանով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ