Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ապշեցուցիչ և առնվազն ծիծաղելի էր ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետի պատասխանը»

Հոկտեմբեր 01,2015 16:15

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Սերբիայի` ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ելույթից հետո ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց այն հարցը, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ուղարկել դիտորդական առաքելություն այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունները կտրականապես դեմ են եղել մեծ թվով դիտորդներ ընդունելուն: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` ի՞նչ միջոցներ է սերբական նախագահությունը ձեռնարկելու Ադրբեջանի կողմից նման պարտավորությունների խախտման դեպքում: Սերբիայի վարչապետը հայտարարեց, թե տեղյակ չէ այդ մասին:

vuchich (1)

Aravot.am-ը տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեց` տարօրինակ ու զարմանալի չէ՞ր այն, որ ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետը նման հարցից տեղյակ չէր, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ապշեցուցիչ էր ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետի պատասխանը: Սա ոչ միայն ԵԱՀԿ նախագահող երկրի համար, այլև ընդհանրապես տրամաբանություն չունեցող պատասխան է, քանի որ առնվազն հասկանալի չէ, թե ինչ գործ ունի այս երիտասարդն ընդհանրապես վարչապետի պաշտոնում, որն իմ տպավորությամբ ուղղակի առաջին անգամ էր լսում, որ Սերբիան նախագահում է ԵԱՀԿ-ն և, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան: Նա առնվազն ծիծաղելի ու իրեն անհարմար իրավիճակի մեջ գցող պատասխան տվեց: Այնպիսի զավեշտալի պատասխան տվեց, որ բոլորը դահլիճում ծիծաղեցին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031