Հարցին, թե Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել եւ հենց այդ զենքից այսօր ՀՀ սահմաններին մեր զինվորներն են զոհվում, ինչո՞ւ Հայաստանն ավելի կոշտ չի արձագանքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցին, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, մենք միշտ արձագանքում ենք»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի` այս հարցին արձագանքել-չարձագանքելուն, Շավարշ Քոչարյանն ասաց, որ այս հարցը ՀԱՊԿ-ին չի վերաբերում:
Փոխարտգործնախարարի մեկնաբանությունները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այն հարցին էլ, թե ՀՀ իշխանությունները խոսում են Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչումից, ի՞նչ քայլեր են արվում դրա համար, պարոն Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը. «Երեւի այդ գործընթացը սկսվել է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ