«Անգամ երեկ չէ առաջին օրը ոչ մեկս չէր ենթադրում, թե ամսի 30-ին Ռուսաստանը իր առաջադեմ տեխնիկայով, ինքնաթիռներով կմտնի Սիրիայի երկինքը»,- հոկտեմբերի 1-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի մուտքը միջազգային իրավունքի տեսանկյունից կոռեկտ է. «Այս անգամ դա միակ օրինական ձեւն է եւ միակ սուբյեկտն է, որ օրինական ձեւով մտել է այդ տարածքը եւ իրականացնում է այդ գործողությունները: Դա շատ կարեւոր է, ես կարծում եմ՝ սեպտեմբերի 30-ը հստակ պետք է մի կետ համարվի, որտեղ որ արդեն իսկ տասնյակ տարուց ավելի է խոսակցություններն առ այն, որ Ռուսաստանը վերադառնում է մեծ քաղաքականություն, կարելի է ասել, որ երեկ այդ բոլոր խոսակցությունները իրականացվեցին բավականին հստակ գործողություններով»:
Լարիսա Ալավերդյանը համարում է, որ պետք է ողջունել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ կարողացան բավականին ճիշտ ձեւով անդրադառնալ եւ արձագանքել. «Մենք միայն 1 խնդիր ունենք՝ լինի դա պատահական, լինի ոչ պատահական հանկարծ չլինի ռեալ բախում այդ երկու ուժերի՝ Նահանգների եւ Ռուսաստանի, եւ կարողանան ի վերջո ստիպված լինելով իրար հետ համագործակցել հանուն առնվազն փոքր-ինչ մեղմացմանը այն լարվածության, որն այսօր գոյություն ունի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ