Ս.թ. մայիսին Նազարբեկյան 48 շենքի բնակիչներից դիմում բողոք եմ ստացել, արձագանքել եմ ու հուլիսի 20-26-ը մամուլն ու հեռուստատեսությունը ողողվեց ցնցող տեսանյութերով, բնակիչները բողոքում էին անավարտ շենքի վիճակից, կենտրոնական կոյուղու բացակայությունից: Ստացել եմ նաև ԱԻՆ-ի տեղեկանքն այն մասին, որ շենքի ժողովրդին պետք է անհապաղ տարհանել, որովհետև այնտեղ վտանգավոր վիճակ է:
Այս խնդիրը պարզաբանելու համար Պետական գույքի կառավարման վարչության պետ պարոն Արման Սահակյանից խնդրել էի այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այդ շենքի 15 ընտանիքների տրվել են սեփականության վկայականներ: Ինձ տրամադրված փաստաթղթերում առկա են այդ բնակիչների դիմումները, որոնցով գրում են այն մասին, թե քանի տարի է արդեն բնակվում են այդ շենքում ու խնդրում են այդ բնակարանների նկատմամբ իրենց սեփականության իրավունքն ամրագրել: Գրել են նաև ՊԱՐՏԱՎՈՐԱԳՐԵՐ, որոնցում հատկապես նշում են, որ այո՛, շենքի վիճակի մասին գիտեն, տեղյակ են սեյսմաանկայուն լինելու մասին ու պարտավորվում են սահմանված կարգով ու ժամկետում վճարել նույն շենքի ամրացման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ գումարի իրենց բաժինը: Բնակարանի սեփականության վկայականները ստանալուց հետո սիրառատ տարբեր բառերով հայտնել են իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը Պետական գույքի կառավարման վարչության պետ պարոն Արման Սահակյանին, ՀՀ վարչապետին և ինչպես գրել է նրանցից մեկը. «նույնիսկ Գալուստ Սահակյանին»: Դրանք հիմա իմ ձեռքում են , ընդ որում այդ շնորհակալագրերը գրվել են ինձ ուղղված բողոք-նամակից ու տարբեր ԶԼՄ-ներով իրենց դժգոհությունը բարձրաձայնելուց հետո ,այսինքն օգոստոսի 17-ին, 25-ին,26-ին, 28-ին:
Տարօրինակ է ու հիմա չեմ կողմնորոշվում, այս մարդկանց բողոքին շարունակե՞մ ընթացք տալ, թե՞՝ ոչ:
Իհարկե շարունակելու եմ:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ