Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական շուկայից Հայաստան մտնող տրանսֆերտային հոսքերի նվազումը արագորեն վերսկսել է խորանալ. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 01,2015 12:54

Ինչպեսեւ սպասվում էր, ռուբլու արժեզրկումն անում է իր սեւ գործը։ Ոչ առեւտրային փոխանցումները հերթական կտրուկ անկումն են արձանագրել։ Անկման տեմպը դարձյալ վերադարձել է տարեսկզբի մակարդակին՝ մեծացնելով հոսքերի տարբերությունը նախորդ տարվա համեմատ։

Համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանը բանկային համակարգի միջոցով օգոստոսին ոչ առեւտրային փոխանցումների տեսքով ավելի քան 44 տոկոսով քիչ գումար է ստացել ռուսական շուկայից, քան անցած տարի։ Տրանսֆերտների այդպիսի անկում եղել էր միայն հունվար-փետրվար ամիսներին։

Ռուսական շուկայից քաղաքացիների ստացած գումարները օգոստոսին ավելի քիչ են եղել նաեւ հուլիսի համեմատ։ Տարբերությունը հասնում է 22 մլն դոլարի։

Այս երեւույթը պետք է որ մտահոգիչ լինի։ Ոչ առեւտրային փոխանցումները սովորաբար տարեվերջին ընդառաջ ավելանում են։ Այնինչ օգոստոսի ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարվանից սկսված դրսեւորումների ազդեցությունը ոչ միայն չի թուլանում, այլեւ վերսկսել է խորանալ։

Այս պահին իրավիճակը տրանսֆերտների ավելացման օգտին չէ։ Ռուբլու դիրքերը շատ թույլ են, այն ոչ մի կերպ չի կարողանում կայունանալ։ Մի բան, որ հիմնականում նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների հետեւանք է։

Արձանագրված ցուցանիշները վկայում են, թե ինչ էական ազդեցություն ունի ռուբլու վարքագիծը Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հոսքերի վրա։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուբլին արժեզրկման հերթական փուլում է գտնվում արդեն առնվազն չորս ամիս, պետք է ենթադրել, որ այս շուկայից ֆիզիկական անձանց կատարած ոչ առեւտրային փոխանցումների անկման տեմպը առաջիկայում կշարունակի խորանալ։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031