Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խաչատուրովը զարմացրեց. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 01,2015 12:49

Երեկ զարմացրեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ «Անխախտելի եղբայրություն-2015» խորագիրը կրող զորավարժությունների ժամանակ վերջինս դժգոհության է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրներից, որոնք հայ-ադրբեջանական վերջին սրացումների շուրջ անտարբերություն են ցուցաբերում։

«Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ անդամ երկրները Ադրբեջանի հարձակումների առնչությամբ ավելի ակտիվ լինեին, բայց, առայժմ, ցավոք, լուրջ արձագանք չկա։ Ցանկալի կլիներ լսել նման արձագանք։ Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է, որ գոնե արձագանք հնչի։ Առայժմ օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- ասել է Խաչատուրովը։

Երեւի առաջին անգամ ենք ականատես լինում, որ ՀՀ ռազմական վերնախավի բարձրաստիճան պաշտոնյան նման կոշտ հայտարարություն է անում ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Ընդ որում, սա կարելի է քաղաքական հայտարարություն համարել։ Եվ միանշանակ՝ տեղին։ Որովհետեւ Ադրբեջանը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանի տարածքը։ ՀԱՊԿ-ն պարտավոր էր արձագանքել այս իրադարձություններին։ Թեկուզ հայտարարության, կոչի ձեւով, բայց պարտավոր էր։ Ոչ մի ծպտուն չի հանել:

Այնպես որ, Խաչատուրովը իրերն իրենց անուններով է կոչել, ինչը՝ կոնկրետ այս դեպքում, ողջունելի է։ Այն առումով, որ միգուցե ՀԱՊԿ-ում որոշակի եզրակացություններ անեն ՀՀ բանակի վերնախավի դիրքորոշումից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031