Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացված պետությունների մեծ մասը տարբեր կերպ են ընկալում ղարաբաղյան խնդիրը. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 01,2015 12:37

Մեզ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում՝ Սերժ Սարգսյանի ելույթը լավ կշռադատված ծրագրային ելո՞ւյթ էր, թե՞, ինչպես ինքն է սիրում ասել, ընդամենը «օդի տատանում»։ Սա հասկանալու համար նախ անդրադառնանք այն հիմնական հակասությանը, որն առկա էր Սերժ Սարգսյանի ելույթի եւ այդ ելույթը լսողների «պաշտոնական դիրքորոշումների» միջեւ։ Բանն այն է, որ ցավոք՝ Հայաստանն ու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ներկայացված պետությունների մեծ մասը տարբեր կերպ են ընկալում ղարաբաղյան խնդիրը։ Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետության է, ագրեսոր, որին պիտի զսպել (թե չէ՝ մենք ինքներս կպատժենք), իսկ ՄԱԿ-ում ներկայացված գրեթե բոլոր երկրների կարծիքով՝ Ադրբեջանն ընդամենը երրորդ աշխարհի պետության է, որի տարածքների մի մասն օկուպացված է, ու հիմա նրանք փորձում են ետ բերել այդ տարածքները։ Ընդ որում՝ արտաքին աշխարհը դեմ չէ, որ Ադրբեջանը ետ բերի այդ տարածքները, դեմ է, որ ռազմակա՛ն ճանապարհով ետ բերի։

Հիմա անդրադառնանք մյուս հակասությանը։ Սերժ Սարգսյանն, իհարկե, ճիշտ է ասում. եթե Ադրբեջանն անընդհատ հրետակոծում է մեր խաղաղ բնակավայրերը, ու ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ՄԱԿ-ը չեն ցանկանում զսպել Ադրբեջանին, ուզած-չուզած՝ մենք պիտի զսպենք։ Հասկանալի են նաեւ «իրավական եւ ռազմաքաղաքական քայլերը»։ «Իրավականը» ԼՂՀ անկախությունը ճանաչելն է, «ռազմաքաղաքականը»՝ ԼՂՀ-ի հետ դաշինք կնքելն ու պաշտոնապես Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ մտնելը։ Բայց արդյո՞ք Սերժ Սարգսյանի ներկայացրած այս հեռանկարը համապատասխանում է այն ամենի հետ, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Պարզ ասած՝ արդյո՞ք հակասություն չկա ՄԱԿ-ի ամբիոնից նրա արտասանած ելույթի եւ երկրի ներսում նրա կատարած քայլերի միջեւ:

Ի՞նչ պիտի աներ լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստվող (եւ ՄԱԿ-ի ամբիոնից այդ մասին հայտարարող) երկրի ղեկավարությունը։ Առաջին հերթին պիտի կտրուկ քայլերով խելքի բերեր երկրի տնտեսությունը, ներքաղաքական համերաշխության դաշտ ստեղծեր ու վերականգներ հասարակության վստահությունն իշխանությունների նկատմամբ, որովհետեւ բանակը կարող է հաղթանակ ապահովել միայն առանձին ճակատամարտերում, իսկ պատերազմում հաղթում է պետությունը՝ իր բոլոր կառույցներով։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031