Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում է մեր գործընկեր Նաիրա Փայտյանի՝ ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվելու թեման: Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալլա Սերոբյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Նաիրա Փայտյանը հեռացել է իր հետ կոնֆլիկտի պատճառով:
«Ես ի սկզբանե Նաիրա Փայտյանի հետ գործընկերային առողջ հարաբերությունների մեջ եմ եղել, որը շարունակվում է առայսօր: Մեր միջեւ որեւէ կոնֆլիկտ չի եղել, դա կվկայի նաեւ Նաիրան: Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե իբր նախարարն է նրան ազատել, ասեմ, որ Նաիրա Փայտյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն»,-ասաց Ալլա Սերոբյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ