Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հարուստներին կոչ արեց հոսանքի թանկացած մասի համար սեփական ուժերով վճարել

Հոկտեմբեր 01,2015 12:08

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ՀԷՑ-ը «Տաշիր Գրուպին» վաճառելու մասին լուրը պաշտոնապես հայտարարելուց եւ խորհրդատվական ընկերության՝ սակագնի հիմնավորվածության եզրակացությունը հրապարակելուց հետո՝ մանրամասնեց, թե մեկ տարվա ընթացքում ինչպես են փոխհատուցելու բնակչությանը էլեկտրաէներգիայի թանկացած չափը:

Ըստ վարչապետի, Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը. «Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի եւ ամսական մինչեւ 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»:

Վարչապետը Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031