Լրահոս
Օրվա լրահոսը

Չի կարելի ասել, որ Ս. Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Վեհաժողովում ինչ-որ մի կարևորագույն արժեք կներկայացնի. «168 ժամ»

Հոկտեմբեր 01,2015 12:05

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ չի կարելի ասել, որ Ս. Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Վեհաժողովում ինչ-որ մի կարևորագույն արժեք կներկայացնի, ինչ-որ մի բան է բնորոշում, քանի որ կա անցած տարիների փորձը, որը շատ ավելի խոսուն է, քան ցանկացած ելույթ՝ ցանկացած բարձր ամբիոնից. «ՄԱԿ-ի համապատասխան նստաշրջանն էր, համապատասխան ելույթներ էին ունենում, նախագահն էլ, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իր ելույթն ունեցել է»։

Ա. Բադալյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի կապակցությամբ բացարձակ ոչ մի արձագանք չի կարելի սպասել. «Այդ իրավիճակը նրանից չէ, որ նախագահը ելույթ չէր ունեցել, կամ բոլորը սպասում էին, թե ինչ ելույթ պետք է ունենա, որ սահմանային լարվածությունը վերանա։ Սահմանային լարվածությունը նրանից է, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, իսկ ԼՂ խնդիրը ելույթներով չի որոշվում։ Դա գործողություններով է որոշվում»։

Ա. Բադալյանը նշեց, որ միջազգային մակարդակով հարց լուծողների համար այսօր թիվ մեկ խնդիրը, ինչպես ցույց տվեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների ելույթները, հանդիսանում է Սիրիան և անգամ Ուկրաինան, որտեղ վերջերս շատ կատաղի մարտեր էին ընթանում, այլևս առաջնային չէ. «ԼՂ խնդրով հետաքրքրված են Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, որի հյուսիսային սահմանն է, Մինսկի խմբի եռանախագահներն են աշխատում այդ ուղղությամբ, և նրանք չեն էլ կարող իրենց ուշադրությունը շեղել այդ հարցերից, բայց սա թիվ մեկ խնդիր չի կարող դառնալ՝ նախագահի ելույթով պայմանավորված։ Դա կոնյունկտուրային բնույթ կրող խնդիր է, այսինքն՝ կախված զուտ նրա խաղացողներից, Ադրբեջանի և Հայաստանի հարցեր լուծել չկարողանալու կամ չցանկանալու խնդիր է, և համաշխարհային քաղաքականության մեջ շատ վաղուց առաջին տեղը չի զբաղեցնում»:

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031