Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործազրկությունը շարունակում է աճել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 01,2015 12:00

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց այս տարվա առաջին ութ ամիսների վիճակագրության պաշտոնական տվյալները, ըստ այդմ, գործազրկության մակարդակն անցած տարվա համեմատ կրկին աճել է։ Անցած տարվա արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել էր 17,5 տոկոս։

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 19,1 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18,2 տոկոս։ Ի դեպ, ուշագրավն այն է, որ գործազրկության մակարդակը այս տարվա առաջին եռամսյակի համեմատ մի փոքր իջել է, ոչ այն պատճառով, որ զբաղվածության մակարդակն է բարձրացել։ Զբաղվածների թիվը, երկրորդ եռամսյակում նվազել է. 1 մլն 101 հազարից իջել է 1 մլն 82 հազար։ Գործազրկության մակարդակը ԱՎԾ-ն հաշվարկում է՝գործազուրկների թիվը տնտեսապես ակտիվ բնակչության թվի հետ համեմատելով։ Արդյունքում, ԱՎԾ-ն նվազեցրել է տնտեսապես ակտիվ բնակչության, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի աշխատունակ բնակչության թիվը, ինչի շնորհիվ զբաղվածների թվի անկումը չի հանգեցրել գործազրկության ցուցանիշի բարձրացման։ Մի խոսքով, թվանկարչություն։ Ի դեպ, բացարձակ թվերով ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի գործազուրկների թիվը կազմում է 241 հազար 500 մարդ:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031