ՄԱԿ-ի ամբիոնից Սարգսյանի արած հայտարարությունից հետո միջազգային հանրության կողմից դատապարտող արձագանք չեղավ։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ղարաբաղյան հակամարտությունն այլեւս բոլոր մակարդակներով ընդունվում է որպես հայ-ադրբեջանական հակամարտություն եւ թեւակոխում է նոր՝ ռազմական լուծումների փուլ։
Ադրբեջանական հրետակոծություններին ի պատասխան՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու մասին Ս. Սարգսյանը հայտարարել էր դեռ անցած հունվարին, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա 9 ամիսները, չնայած բազմաթիվ առիթներին, հայկական կողմն այդպես էլ չիրականացրեց նման հարվածներ։ Սրա արդյունքում արդեն ՀՀ-ի ներսում էլ էր մեծանում ներքին ընդվզումն ու քննադատությունը, եւ ավելի ու ավելի հաճախակի էին հնչում հատուցման եւ նախահարձակ լինելու կոչեր։ Սակայն միայն այս ներքին գործոնը չէր կարող լինել Ս. Սարգսյանի նշված հայտարարությունների դրդապատճառը։
Ակնհայտորեն, այստեղ գործ ունենք աշխարհաքաղաքական զարգացումների, մասնավորապես Սիրիայում ծավալվող սրընթաց ռազմական գործողությունների հետ, որոնց մասնակիցների շրջանակի ընդլայնումն ու շահերի բախումը նոր մարտահրավերներ, բայց եւ նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում