Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդատուն պե՞տք է գնահատեր, թե ով ում էր մեղադրում, «առավել ծայրահեղ ակտիվիստները» ում հրաժարականն էին պահանջում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 01,2015 11:15

«Դելոյթ ընդ Տուշ» ընկերության կազմած հաշվետվությունից  ուղղակի «թափվում է» բողոքի ալիք մարելու ցանկությունը եւ ոչ թե սակագնի հիմնավորվածություն ստուգելը։ Մի մեջբերում. «Այնուամենայնիվ, սակագնի հերթական կտրուկ աճը բազմաթիվ բողոքի ցույցերի տեղիք տվեց Հայաստանի մի շարք քաղաքներում։ Ցուցարարները պահանջում էին ՀԾԿՀ-ի որոշման կասեցում՝ սակագնի աճի համար պատասխանատու համարելով հանրապետությունում էներգիայի մոնոպոլ մատակարար ՀԷՑ-ին։ Ընկերության ղեկավարության հասցեին հնչում էին թալանի, կոռուպցիայի մեղադրանքներ, մասնավորապես նշվում էին ներկայացուցչական դասի մեքենաների վարձակալությանը եւ այլ «ճոխություններին» ուղղված չափազանց մեծ ծախսերը։ Առավել ծայրահեղ ակտիվիստները պահանջում էին կառավարության եւ նախագահի հրաժարականը։ Իրադրությունը կայունացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախագահն առաջարկեց իրականացնել սակագների վերջին վերանայման շրջանակներում ՀԾԿՀ կայացրած որոշումների անկախ փորձաքննություն»։

Շատերին կարող է թվալ, թե սա հատված է որեւէ արտասահմանյան լրատվամիջոցի՝ Հայաստանի մասին ռեպորտաժից։ Բայց ոչ։ Սա հատված է «Դելոյթ ընդ Տուշի» կազմած հաշվետվությունից։ Որքան փնտրեցինք խորհրդատուին ներկայացրած տեխնիկական առաջադրանքում, այդպես էլ չգտանք որեւէ դրույթ, ըստ որի խորհրդատուն պետք է գնահատեր, թե ով ում էր մեղադրում, «առավել ծայրահեղ ակտիվիստները» ում հրաժարականն էին պահանջում…: Ուղղակի ակնհայտ է, որ «Դելոյթ ընդ Տուշի» այս լիրիկական զեղումները պայմանավորված են հենց նրանով, որ այս «խորհրդատուն» նպատակ է ունեցել միայն ու միայն հանրությանը համոզել, որ սակագինը բարձրացնելու մասին ՀԾԿՀ-ի որոշումը հիմնավոր է։

Սա շատ նման է մի իրավիճակի, որ թաղային վեճում մի պատանի, գիտենալով, որ սխալ արարք է թույլ տվել, հրավիրում է իր պատկերացմամբ թաղային մի հեղինակության, որը մյուս բոլոր պատանիների մոտ սկսում է համոզել, որ իր «պաշտպանյալը» ճիշտ է։ Բայց քանի որ հիմնավորումները այնքան էլ համոզիչ չեն, թաղային հեղինակությունը սկսում է զեղումներ, «ճշտի ու սխալի» մասին «գաղափարական» տրակտատներ արտասանել, առանց բուն թեմային անդրադառնալու:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031