Լրահոս
Օրվա լրահոսը

2.2 միլիոն եվրոյի աջակցություն Հայաստանին՝ ԵՄ-ի կողմից

Հոկտեմբեր 01,2015 11:08

Հայաստան-ԵՄ-ԵԽ ծրագրային համագործակցության արդյունքում այս տարվանից Հայաստանի համար կիրականացվեն 4 գերակա ծրագրեր՝ 2.2 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով: Ծրագրերն իրականացվելու են առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության, քրեական արդարադատության, բարձրագույն կրթության համակարգում, ընտրությունների կազմակերպման ոլորտներում:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց, որ ԵԽ-ի տեսակետից ծրագրային առաջնահերթությունները հիմնված են ՀՀ-ի համար գործողությունների ծրագրի վրա, այնուհետև ծրագրերի մասին մանրամասնեց. «ԾՀԿ-ն երկարաժամկետ գործընկերություն է և ռազմավարական գործընկերության կառուցակարգ, որը կիրականանա մինչև 2020 թվականը, սա մտադրությունների հայտարարության փաստաթղթի վրա է հիմնված, որը ստորագրվել է 2014-ի ապրիլին»:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ քաղաքացիներին ու շեշտեց. «Մենք ունենք ծրագրային չորս ուղղվածություն՝ կրթության ոլորտ, խոշտանգումներին ուղղված ծրագիր, աշխատում ենք բանտերում, որ բարելավենք առողջապահական ծառայությունները: Ծրագրերից մյուսի նպատակն է բարելավել ընտրական համակարգը, բարելավել արդարադատության մատչելիության որակը»:

ԾՀԿ-ի համակարգող, Արկադի Միտինը շեշտեց, որ կիրառելու են նոր մեթոդաբանություն՝ ամեն տարի բոլոր ծրագրերի առաջընթացն են գնահատելու: Նա նաև անդրադարձավ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններին՝ նկատելով, որ դրանք ազդելու են նաև ընտրական համակարգի վրա: Նշեց, որ գործիքներ կտրամադրվեն Հայաստանին, որ ապահովվի ընտրական գործընթացի թափանցիկությունը:

ՀՀ ԱԳՆ եվրոպական վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽ նախարարների կոմիտեն արդեն հաստատել է 2015-2018 թվականի՝ ՀՀ-ի համար ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, ԵԽ քարտուղարության և ԵՄ գրասենյակի ակտիվ համագործակցության շնորհիվ: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ ԱԳՆ-ի դերն է համակարգել ծրագիրը, կապող օղակ հանդիսանալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ԵՄ մեր գործընկերների միջև:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031