Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ռազմավարական հարստությունները վերադառնում են մեզ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 01,2015 10:59

Մոտ մեկ ամիս առաջ «Յուքոմ» ընկերությունը հայտարարեց «Օրանժ» ընկերությունը գնելու մասին։ Երեկ էլ հայտարարվեց, որ «Տաշիր գրուպ» ընկերությունների խումբն «ամբողջությամբ իր վրա է վերցնում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կառավարումը» եւ պատրաստվում է ձեռք բերել «Ինտեր ՌԱՕ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվները Հայաստանում։ Անգամ պայմանագիր է կնքվել։

Տնտեսագետները դեռ կվերլուծեն այս փաստերը, շարքային քաղաքացիները կքննադատեն, բիզնեսմենները կնախանձեն, սակայն մի բան պարզ է, որ մեր ռազմավարական հարստությունները վերադառնում են մեզ։ Եթե անգամ ոչ պետությանը, ապա՝ հայազգի գործարարներին, ինչը չի կարելի չողջունել։ Ոմանք, անշուշտ, կառարկեն՝ ի՞նչ տարբերություն, թե ով է մեզ հարստահարում եւ ով է փող աշխատում մեր հաշվին։ Բայց վստահ եմ, որ սա առաջին քայլն է՝ ազգայնացման պրոցեսի սկիզբը, հաջորդը լինելու է պետականացումը։ Եվ հետագայում շատ ավելի հեշտ է լինելու կապն ու էլեկտրական ցանցերը, մյուս ռազմավարական հարստությունները պետությանը վերադարձնելը, քանզի հայազգի բիզնեսմենների հետ հնարավոր է լինելու «լեզու գտնել», պայմանավորվել, վերջապես՝ համոզել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031