Այն, որ ՀԷՑ-ը պետք է գնի «Տաշիրը», հայտնի էր դեռ ամիսներ առաջ։ Մասնավորապես, մեր և այլ ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ եղան այդ մասին։ Բայց այս տարվա մայիսի 12-ին Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ, որը Կարապետյան եղբայրների համատեղ հայտարարություն կարելի է համարել։
Կարապետյանները նման լուրերի տարածումը գնահատում էին գրեթե դավադրություն իրենց նկատմամբ, ծաղրում այդ լուրերի հեղինակներին, պնդում, որ «Տաշիրի» կողմից ՀԷՑ-ը գնելու մասին տեղեկություններին տիրապետում են «բացարձակապես լրատվամիջոցների հրապարակումներից, որոնք առ այսօր չեն անցել «մեր ունեցած հավաստի տվյալներով» ձևակերպման սահմանը»։ «Այնպես որ, ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող։ Կլինի հայտարարություն այդ կառույցի վաճառքի մասին, այդ դեպքում ցանկացած կազմակերպություն կամ անհատ, այդ թվում գուցե նրանք, ովքեր նման լուրեր են նետում հրապարակ, կարող են ուսումնասիրել՝ հասկանալու՝ որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը եւ որոշելու՝ գնել այն, թե ոչ»,- ասված էր հայտարարությունում։
Փաստորեն ստացվում է, որ ընդամենը 4 ամիս առաջ Կարապետյանները չգիտեին, որ իրենք գնելու են ՀԷՑ-ը, անկախ նրանից, թե «որքանով է տնտեսապես ձեռնտու գնել ահռելի պարտքեր ունեցող միավորը»։
Իրենք չգիտեին, իսկ լրագրողները արդեն գիտեին։ Կարապետյաններին այսուհետ մնում է անվերապահորեն հավատալ լրատվամիջոցների՝ «մեր ունեցած հավաստի տվյալներով» արտահայտությամբ սկսվող տեղեկատվությանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում